Ալեքսանդր Կարապետյանը Մխիթարյանին առաջարկել է տեղափոխվել «Սոչի». Հենրիխը պատասխանել է
Ռուսական «Սոչիի» և Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Ալեքսանդր Կարապետյանը հավաքականում իր խաղընկեր, «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին առաջարկել է առաջիկա տրանսֆերային պատուհանի ընթացքում տեղափոխվել «Սոչի»:
«Մխիթարյանի հետ զրուցել եմ 2 շաբաթ առաջ: Քննարկեցինք նրա հնարավոր տեղափոխությունը «Զենիթ»: Հենրիխն ասաց, որ այդ մասին կարդացել է միայն մամուլում:
Առաջարկեցի նրան տեղափոխվել «Սոչի», նա պատասխանեց, որ մենք բավականին հզոր կազմ ունենք և չի կարծում, որ իր ներկայությունն անհրաժեշտ է ակումբին:
Այնուամենայնիվ, ես վստահ եմ, որ եթե «Սոչին» շարունակի առաջընթաց գրանցել, Մխիթարյանին կհետաքրքրի այստեղ խաղալու տարբերակը»,- Կարապետյանի խոսքը փոխանցում է SportBox-ը:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Ռոման» մոտ է Մխիթարյանի տեղափոխության հարցում «Արսենալի» հետ վերջնական համաձայնության գալուն:
«Ռոմայում» վարձակալությամբ հանդես եկող Մխիթարյանն այս մրցաշրջանում ակումբում մասնակցել է 17 հանդիպման, խփել 6 գոլ, կատարել 4 գոլային փոխանցում։


















































Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Գայի պողոտայում գտնվող առևտրի կենտրոններից մեկում հրդեհ է բռնկվել
Հայաստան է ժամանել Վրաստանի պաշտպանական ուժերի հրամանատար Գիորգի Մաթիաշվիլին
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Խամենեիի գտնվելու վայրը գաղտնի է պահվում՝ անվտանգությունից ելնելով
Գազամատակարարման վթարային դադարեցում Երևանի մի շարք հասցեներում
ԱՄՆ դատարանը Ալյասկայում ընտրության վերաբերյալ մերժել է Թրամփի վարչակազմի հայցը