Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ապագա պարեկների պետական ամփոփիչ ստուգումները մեկնարկել են Hermès Birkin պայուսակը Փարիզում աճուրդի կհանվի Մադուրոն բանտում կարդում է Աստվածաշունչ և Ղուրան. NYT Թրամփը կասկածում է, որ դեմոկրատները նորից կփորձեն իրեն իմփիչմենթի ենթարկել Մարզերից ավտոմեքենաների մուտքը Երևան սահմանափակելու հարց օրակարգում չկա Հանսի Ֆլիկը ամփոփել է Իսպանիայի Լա լիգայի 12-րդ տուրի կենտրոնական հանդիպումը Նոր դերերի, իրագործվող երազանքների ու չսպառվող բեմական սիրո սկիզբ Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը Մանչեսթեր Յունայթեդը թարմացրել է մի շարք պատմական հակառեկորդներ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի կազմավորման 5-րդ հոբելյանական տարեդարձը Վահան Բիչախչյանը դիպուկ հարվածով գրավել է մրցակցի դարպասը Վրաստանում հայտնաբերված՝ սպանության մեղադրանքով հետախուզվող 37-ամյա տղամարդը տեղափոխվել է Հայաստան

82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր երեխաների հետԱպագա պարեկների պետական ամփոփիչ ստուգումները մեկնարկել են Hermès Birkin պայուսակը Փարիզում աճուրդի կհանվի Մադուրոն բանտում կարդում է Աստվածաշունչ և Ղուրան. NYTԹրամփը կասկածում է, որ դեմոկրատները նորից կփորձեն իրեն իմփիչմենթի ենթարկելՄարզերից ավտոմեքենաների մուտքը Երևան սահմանափակելու հարց օրակարգում չկաՀանսի Ֆլիկը ամփոփել է Իսպանիայի Լա լիգայի 12-րդ տուրի կենտրոնական հանդիպումըՆոր դերերի, իրագործվող երազանքների ու չսպառվող բեմական սիրո սկիզբԾաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունըՄանչեսթեր Յունայթեդը թարմացրել է մի շարք պատմական հակառեկորդներՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի կազմավորման 5-րդ հոբելյանական տարեդարձըՎահան Բիչախչյանը դիպուկ հարվածով գրավել է մրցակցի դարպասըՎրաստանում հայտնաբերված՝ սպանության մեղադրանքով հետախուզվող 37-ամյա տղամարդը տեղափոխվել է ՀայաստանՆոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներԵրևանում նախապատրաստվում են Հայաստան-Իրան միջկառավարական հանձնաժողովի նիստինԻրանն Ադրբեջանի դեսպանին կանչել է ԱԳՆՏնտեսական վիճակի բարելավմանը զուգահեռ ավտոմեքենաների թիվն ավելանալու էՎարչապետն ընդունել է Իրանի փոխնախագահի գլխավորած պատվիրակությանըԻսրայելի նոր կառավարությունը կձևավորի ընդդիմադիր «Յաշար» կուսակցության առաջնորդ Գադի ԱյզենկոտըԿոնգոյում մայիսից ի վեր ավելի քան 5 հազար մարդ է մահացել էբոլայիցԱյս տարի տրանսպորտի գնի բարձրացում չենք նախատեսում. Տիգրան Ավինյան800-ամյա Շնադից դղյակը վաճառքի է հանվել ընդամենը 1 եվրոյովՆԳ նախարարը, նախարարության և Ոստիկանության ղեկավար կազմը հարգանքի տուրք են մատուցել Ոստիկանության զորքերի զոհված ծառայողների հիշատակին (տեսանյութ)Մետրոյի «Աջափնյակ» կայարանի կառուցման համար 2027-ի բյուջեով նախատեսվել է 2 մլրդ դրամԱրվեստանոց՝ սեփական գյուղում Ֆերմին Լոպեսը հաղթանակ պարգևելով իր թիմինԵրևանում վերջին տարիներին 45 մանկապարտեզ ենք սարքել. Տիգրան Ավինյանը՝ ՄանուկյանինՀայաստան–Իրան առևտրաշրջանառությունը վերջին տարիներին աճել է․ Մհեր Գրիգորյանն ընդունել է ՓուրմոհամմադիինԻրանն Ադրբեջանի դեսպանին կանչել է ԱԳՆ՝ երկրի 14 քաղաքացիների «պերսոնա նոն գրատա» հայտարարելու պատճառովՕդի ջերմաստիճանը կնվազի. առաջիկա օրերին սպասվում է առանց տեղումների եղանակԴեմոկրատները կքննարկեն Փիթ Հեգսեթի իմփիչմենթի մասին բանաձևըՆիկոլ Փաշինյանը նոյեմբերի 11-ին կմեկնի ԹուրքիաԻրանը վերականգնել է իր նավթային ենթակառուցվածքների 80%-ը ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածներից հետոԹուրքիայի Իզմիր քաղաքում պայթյուն է տեղի ունեցել մետալուրգիական գործարանում. Կան զոհերՌԴ-ում Ադրբեջանից ներկրված նռան խմբաքանակում կարանտինային վնասատու է հայտնաբերվելՆիդեռլանդներում ցույցի մասնակիցները պահանջում են պատժամիջոցներ ձեռնարկել Իսրայելի դեմԹաղման նպաստների կարգը չի փոխվի. նախարարԻ՞նչ փոփոխություններ են նախատեսվում Արցախից տեղահանվածների աջակցության ծրագրերումԿրակովի կրակոցների հեղինակը մահացել է հիվանդանոցումTRIPP-ի հետ կապված՝ բյուջետավորված գումար չունենքԿոռուպցիոն ռիսկերը կրում են իշխանական լծակներ ունեցողներըՖիորենտինա-Յուվենտուս հանդիպումն անցավ անզիջում պայքարում Շիրակի քրեական ոստիկանները թմրանյութով փաթեթներ տեղադրելիս ձերբակալել են 29-ամյա գյումրեցու (տեսանյութ)Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերըՄոլդովան հայտարարել է ռուսական գազ գնելուց ամբողջությամբ հրաժարվելու մասինԹուրք և ադրբեջանցի բռնցքամարտիկների մենամարտը վերածվել է զանգվածային ծեծկռտուքի (տեսանյութ)Երթևեկության կազմակերպման փոփոխություն Արմենակյան փողոցի և Սարալանջի պողոտայի խաչմերուկումԿան ազատությունից զրկված անձինք, ում հետ կապված ազատազրկման գործընթացը հարցեր է առաջացնումԱԺ ծեծկռտուքի գործով քրեական վարույթ է հարուցվելՊատճառները տարբեր են՝ սկսած ոչ կանոնադրային հարաբերությունների տրամաբանությունից
Աշխարհ

SARS-CoV-2 կորոնավիրուսով վարակվածների իրական թիվը Գերմանիայում կարող է կազմել առնվազն 1,8 մլն մարդ

SARS-CoV-2 կորոնավիրուսով վարակվածների իրական թիվը Գերմանիայում կարող է կազմել առնվազն 1,8 մլն մարդ, ավելի քան 10 անգամ մեծ, քան թեսթավորման արդյունքում հայտնաբերված պաշտոնական ցուցանիշն է։ Այս մասին հայտնել է Բոննի համալսարանի վարակաբանների խումբը՝ պրոֆեսոր Հենդրիկ Շտրեկի ղեկավարությամբ։ Նրանք լայնածավալ հետազոտություններ են անցկացրել ԳԴՀ արեւմտյան Հայնսբերգ շրջանում, որը երկրում համաճարակի էպիկենտրոններից է, հայտնում է DW-ն։

Ստացված տվյալների համաձայն, գիտնականները մոդելային հաշվարկ են կատարել եւ գնահատել են Գանգելտ համայնքում չհայտնաբերված վարակների հնարավոր ցուցանիշները, իսկ դրանց հիման վրա՝ հնարավոր իրական ցուցանիշները ողջ Գերմանիայում։

Հետազոտությունների կենտրոնական կետերից մեկը կորոնավիրուսի վարակից մահացության ցուցանիշների պարզումն էր։ Զեկույցում հաստատվում են ավելի վաղ հրապարակված նախնական եզրակացությունները, որ Գանգելտի բնակիչների 15 տոկոսը վարակվել է SARS-CoV-2-ով։ Այս տվյալների համաձայն, պարզվել է այդ համայնքում կորոնավիրուսից մահացության ցուցանիշը, որը կազմել է 0,37 տոկոս։

Իր հերթին, Գանգելտում մահացության ցուցանիշի եւ ողջ Գերմանիայում SARS-CoV-2-ից մահվան ելքերի մասին տվյալների հիման վրա կատարվել է գնահատում այն բանի, թե երկրի քանի բնակիչ է վարակվել կորոնավիրուսով։ Ընդ որում, զեկույցում ընդգծվում է, որ Հեյնսբերգում իրավիճակը մասամբ է համեմատելի Գերմանիայի այլ շրջանների հետ։

Բացի այդ, գերմանացի վարակաբանները պարզել են, որ Գանգելտում վարակվածների 22 տոկոսը ոչ մի ախտանիշ չի ունեցել։ Նրանց կարծիքով՝ այս եզրակացությունը հաստատում է հիգիենայի եւ սոցիալական հեռավորության կանոնների պահպանման կարեւորությունը։ «Յուրաքանչյուր ենթադրաբար առողջ մարդը, որին մենք հանդիպում ենք, կարող է վարակակիր լինել՝ չկասկածելով այդ մասին»,- ընդգծել է հետազոտության հեղինակներից Մարտին Էքսները։

Ընդ որում, տարիքը եւ սեռը վարակման գլխավոր գործոն չեն համարվում, նշել են փորձագետները։ Նրանց խոսքերով՝ երեխաների, մեծահասակների եւ տարեցների վարակման ցուցանիշներում էական տարբերություններ չկան։

Խմբի ղեկավար Հենդրիկ Շտրեկն ասել է, թե ստացված տվյալները այժմ պետք է գնահատեն եւ որոշակի եզրահանգումներ անեն հասարակությունը եւ քաղաքականությունը։

Բոննի վարակաբանները մարտի 30-ից մինչեւ ապրիլի 6-ը Գենգելտ համայնքում 415 տնային տնտեսություններում 919 բնակիչների հարցումներ եւ կորոնավիրուսի թեսթեր են անցկացրել։ Նրանք թեսթերը կատարել են օգտագործելով քթից եւ կոկորդից քսուքները, որոնք ցույց են տալիս վարակի առկայությունը տվյալ պահին, ինչպես նաեւ հակամարմինների թեսթեր, որոնց օգնությամբ կարելի է եզրակացություն անել (առնվազն) մասնակի իմունիտետի մասին։

Ենթադրվում է, որ Գանգելտի բնակիչների վարակման մեծ մասը տեղի է ունեցել փետրվարի կեսին կառնավալային երեկոյից որոշ ժամանակ անց, որին մասնակցել է վիրուսակիր։ Հետազոտությունն իրականացվել է Հյուսիսային Ռեյն-Վեստֆալիա հողի կառավարության հանձնարարությամբ։ Նախնական արդյունքների հրապարակումից հետո շատերը գերմանիայում քննադատության են ենթարկել դրա հեղինակներին։ Մասնավորապես, դա վերաբերել է նախնական տվյալների հապշտապ հրապարակմանը, ինչպես նաեւ կոլեկտիվ իմունիտետի չափերի մասին եզրակացություններին։

Ռոբերտ Կոխի ինստիտուտի (RKI) տվյալների համաձայն, Գերմանիայում SARS-CoV-2 կորոնավիրուսը հայտնաբերվել է 163 175 մարդու մոտ։ Մահերի ընդհանուր թիվը երկրում կազմում է 6692։ RKI-ն կարծում է, որ Գերմանիայում վարակվածների իրական թիվը շատ ավելի մեծ է։