Եգիպտոսը բացում է հյուրանոցները
Եգիպտոսում հյուրանոցները վերսկսում են իրենց աշխատանքը տեղի զբոսաշրջիկների համար՝ որոշ սահմանափակումների իրականացման պայմանով, հայտնում է The New York Times հրատարակությունը։
Հյուրանոցներում պարտադիր պետք է լինի բուժկետ, զբոսաշրջիկների կամ անձնակազմի մոտ կորոնավիրուսի հայտնաբերման դեպքում նրանց համար հարակից ոչ փոքր շենքում կամ հարկի մի հատվածում պետք է կարանտինային գոտի լինի։ Անհրաժեշտ է կանոնավոր կերպով չափել հյուրերի ջերմությունը, նրանց ախտահանող միջոցներով ապահովել։ Աշխատանքից առաջ հյուրանոցների աշխատակիցները կորոնավիրուսի առկայությունը ստուգող թեստ կանցնեն, իսկ հյուրերը նախօրոք ամրագրումներն առցանց եղանակով պետք է կատարեն։
Մինչև մայիսի վերջ հյուրանոցները կարող են 25 տոկոսի չափով հյուր ընդունել։ Հունիսի մեկից այս թիվը պլանավորվում է հասցնել 50 տոկոսի։


















































Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Գայի պողոտայում գտնվող առևտրի կենտրոններից մեկում հրդեհ է բռնկվել
Հայաստան է ժամանել Վրաստանի պաշտպանական ուժերի հրամանատար Գիորգի Մաթիաշվիլին
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Խամենեիի գտնվելու վայրը գաղտնի է պահվում՝ անվտանգությունից ելնելով
Գազամատակարարման վթարային դադարեցում Երևանի մի շարք հասցեներում
ԱՄՆ դատարանը Ալյասկայում ընտրության վերաբերյալ մերժել է Թրամփի վարչակազմի հայցը