Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ապագա պարեկների պետական ամփոփիչ ստուգումները մեկնարկել են Hermès Birkin պայուսակը Փարիզում աճուրդի կհանվի Մադուրոն բանտում կարդում է Աստվածաշունչ և Ղուրան. NYT Թրամփը կասկածում է, որ դեմոկրատները նորից կփորձեն իրեն իմփիչմենթի ենթարկել Մարզերից ավտոմեքենաների մուտքը Երևան սահմանափակելու հարց օրակարգում չկա Հանսի Ֆլիկը ամփոփել է Իսպանիայի Լա լիգայի 12-րդ տուրի կենտրոնական հանդիպումը Նոր դերերի, իրագործվող երազանքների ու չսպառվող բեմական սիրո սկիզբ Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը Մանչեսթեր Յունայթեդը թարմացրել է մի շարք պատմական հակառեկորդներ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի կազմավորման 5-րդ հոբելյանական տարեդարձը Վահան Բիչախչյանը դիպուկ հարվածով գրավել է մրցակցի դարպասը Վրաստանում հայտնաբերված՝ սպանության մեղադրանքով հետախուզվող 37-ամյա տղամարդը տեղափոխվել է Հայաստան

82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր երեխաների հետԱպագա պարեկների պետական ամփոփիչ ստուգումները մեկնարկել են Hermès Birkin պայուսակը Փարիզում աճուրդի կհանվի Մադուրոն բանտում կարդում է Աստվածաշունչ և Ղուրան. NYTԹրամփը կասկածում է, որ դեմոկրատները նորից կփորձեն իրեն իմփիչմենթի ենթարկելՄարզերից ավտոմեքենաների մուտքը Երևան սահմանափակելու հարց օրակարգում չկաՀանսի Ֆլիկը ամփոփել է Իսպանիայի Լա լիգայի 12-րդ տուրի կենտրոնական հանդիպումըՆոր դերերի, իրագործվող երազանքների ու չսպառվող բեմական սիրո սկիզբԾաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունըՄանչեսթեր Յունայթեդը թարմացրել է մի շարք պատմական հակառեկորդներՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի կազմավորման 5-րդ հոբելյանական տարեդարձըՎահան Բիչախչյանը դիպուկ հարվածով գրավել է մրցակցի դարպասըՎրաստանում հայտնաբերված՝ սպանության մեղադրանքով հետախուզվող 37-ամյա տղամարդը տեղափոխվել է ՀայաստանՆոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներԵրևանում նախապատրաստվում են Հայաստան-Իրան միջկառավարական հանձնաժողովի նիստինԻրանն Ադրբեջանի դեսպանին կանչել է ԱԳՆՏնտեսական վիճակի բարելավմանը զուգահեռ ավտոմեքենաների թիվն ավելանալու էՎարչապետն ընդունել է Իրանի փոխնախագահի գլխավորած պատվիրակությանըԻսրայելի նոր կառավարությունը կձևավորի ընդդիմադիր «Յաշար» կուսակցության առաջնորդ Գադի ԱյզենկոտըԿոնգոյում մայիսից ի վեր ավելի քան 5 հազար մարդ է մահացել էբոլայիցԱյս տարի տրանսպորտի գնի բարձրացում չենք նախատեսում. Տիգրան Ավինյան800-ամյա Շնադից դղյակը վաճառքի է հանվել ընդամենը 1 եվրոյովՆԳ նախարարը, նախարարության և Ոստիկանության ղեկավար կազմը հարգանքի տուրք են մատուցել Ոստիկանության զորքերի զոհված ծառայողների հիշատակին (տեսանյութ)Մետրոյի «Աջափնյակ» կայարանի կառուցման համար 2027-ի բյուջեով նախատեսվել է 2 մլրդ դրամԱրվեստանոց՝ սեփական գյուղում Ֆերմին Լոպեսը հաղթանակ պարգևելով իր թիմինԵրևանում վերջին տարիներին 45 մանկապարտեզ ենք սարքել. Տիգրան Ավինյանը՝ ՄանուկյանինՀայաստան–Իրան առևտրաշրջանառությունը վերջին տարիներին աճել է․ Մհեր Գրիգորյանն ընդունել է ՓուրմոհամմադիինԻրանն Ադրբեջանի դեսպանին կանչել է ԱԳՆ՝ երկրի 14 քաղաքացիների «պերսոնա նոն գրատա» հայտարարելու պատճառովՕդի ջերմաստիճանը կնվազի. առաջիկա օրերին սպասվում է առանց տեղումների եղանակԴեմոկրատները կքննարկեն Փիթ Հեգսեթի իմփիչմենթի մասին բանաձևըՆիկոլ Փաշինյանը նոյեմբերի 11-ին կմեկնի ԹուրքիաԻրանը վերականգնել է իր նավթային ենթակառուցվածքների 80%-ը ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածներից հետոԹուրքիայի Իզմիր քաղաքում պայթյուն է տեղի ունեցել մետալուրգիական գործարանում. Կան զոհերՌԴ-ում Ադրբեջանից ներկրված նռան խմբաքանակում կարանտինային վնասատու է հայտնաբերվելՆիդեռլանդներում ցույցի մասնակիցները պահանջում են պատժամիջոցներ ձեռնարկել Իսրայելի դեմԹաղման նպաստների կարգը չի փոխվի. նախարարԻ՞նչ փոփոխություններ են նախատեսվում Արցախից տեղահանվածների աջակցության ծրագրերումԿրակովի կրակոցների հեղինակը մահացել է հիվանդանոցումTRIPP-ի հետ կապված՝ բյուջետավորված գումար չունենքԿոռուպցիոն ռիսկերը կրում են իշխանական լծակներ ունեցողներըՖիորենտինա-Յուվենտուս հանդիպումն անցավ անզիջում պայքարում Շիրակի քրեական ոստիկանները թմրանյութով փաթեթներ տեղադրելիս ձերբակալել են 29-ամյա գյումրեցու (տեսանյութ)Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերըՄոլդովան հայտարարել է ռուսական գազ գնելուց ամբողջությամբ հրաժարվելու մասինԹուրք և ադրբեջանցի բռնցքամարտիկների մենամարտը վերածվել է զանգվածային ծեծկռտուքի (տեսանյութ)Երթևեկության կազմակերպման փոփոխություն Արմենակյան փողոցի և Սարալանջի պողոտայի խաչմերուկումԿան ազատությունից զրկված անձինք, ում հետ կապված ազատազրկման գործընթացը հարցեր է առաջացնումԱԺ ծեծկռտուքի գործով քրեական վարույթ է հարուցվելՊատճառները տարբեր են՝ սկսած ոչ կանոնադրային հարաբերությունների տրամաբանությունից
Աշխարհ

Բելգիան սկսում է կարանտինի չեղարկման գործընթացը, որը կտեւի նվազագույնը 4 ամիս

Երկուշաբթի Բելգիան սկսում է կարանտինի փուլային չեղարկումը: Այս գործընթացը կտեւի նվազագույնը 4 ամիս, ցանկացած պահի կարող է կասեցվել կամ նույնիսկ վերականգնվել, եթե համաճարակային վիճակը դարձյալ վատթարանա, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

Բելգիան երկուշաբթիից պարտադիր կդարձնի նաեւ հանրային վայրերում պաշտպանական դիմակների կրումը: Կառավարությունը խոստովանել է, որ չի կարողանա բնակչությանը ժամանակին ապահովել դիմակներով, ուստի քաղաքացիներին հրահանգել են ինքնուրույն դիմակներ կարել կամ շարֆեր ու բանդանաներ օգտագործել՝ բերանն ու քիթը փակելու համար:

Փուլերը եւ ենթափուլերը

Կարանտինի չեղարկման հայեցակարգը ապրիլի 25-ին բարձրաձայնել էր թագավորության վարչապետ Սոֆի Վիլմեսը՝ ավելի քան 7 ժամ տեւած անվտանգության ազգային խորհրդի հատուկ նիստի արդյունքներով:

Կարանտինի չեղարկման գործընթացը բաժանված է 4 փուլի: Առաջինը կիրականացվի 2 ենթափուլով: Մայիսի 4-ին միայն թեթեւակի կմեղմվեն քաղաքացիների տեղաշարժման սահմանափակումները, մասնավորապես՝ կթույլատրվի 2 հոգով փողոցում վազքով եւ սպորտով զբաղվել (հիմա կարելի է միայն մեկ հոգու): Բոլոր խանութներն ու ձեռնարկությունները փակ կմնան՝ բացառությամբ գործվածքի ու թելերի խանութներից. դրանք պետք է բաց մնան, որ քաղաքացիները կարողանան դիմակներ պատրաստել: Դիմակների կրումը, այդ թվում՝ ինքնաշեն, 12 տարեկանից մեծ բոլոր անձանց համար մայիսի 4-ից սկսած պարտադիր կլինի հանրային վայրերում, որտեղ հնարավոր չէ 1,5 մետր սոցիալական հեռավորության պահպանումը, մասնավորապես՝ հանրային տրանսպորտում:

Առաջին փուլի երկրորդ ենթափուլը կսկսվի մայիսի 11-ից, երբ կբացվեն մնացյալ բոլոր ոչ պարենային խանութները: Այդ պահից սկսած կթույլատրվեն իրարից առանձին ապրող ընտանիքների անդամների հանդիպումները:

Երկրորդ փուլը պետք է սկսվի մայիսի 18-ից: Այդ պահից բացվելու են թանգարանները, ծառայությունների ոլորտի առանձին ձեռնարկություններ, մասնավորապես՝ վարսահարդարման սրահները: Կթույլատրվեն մասնակիցների ոչ մեծ թվով մասնավոր երեկույթները, հնարավոր է հյուրերի մեծ թվի թույլատրում հարսանիքներին եւ հուղարկավորություններին, սակայն առայժմ ստույգ թվեր չեն նշվում:

Ռեստորանները եւ բարերը՝ միայն ամռանը

Երրորդ փուլը կմեկնարկի հունիսի 8-ից ոչ շուտ: Այդ ժամանակ հնարավոր է ռեստորանների բացումը: Վարչապետի խոսքով՝ սրճարաններն ու բարերն ավելի ուշ կբացվեն, քանի որ այդ հաստատություններում դժվար է երաշխավորել այցելուների միջեւ անհրաժեշտ հեռավորությունը: Վարչապետը հնարավոր է համարել, որ այդ պահին բելգիացիներին թույլ կտան երկրում ուեւորություններ կատարել, օրինակ՝ Հյուսիսային ծովի ափամերձ հանգստավայրային գոտիներ կամ Արդենի անտառային գոտիներ: Նա դժվարացել է ասել, թե երբ կրկին հնարավոր կլինի արձակուրդն արտասահմանում անցկացնել: Զանգվածային միջոցառումները, փառատոները եւ համերգները կթույլատրեն օգոստոսի 31-ից ոչ շուտ՝ կարանտինի չեղարկման 4-րդ փուլում, որը դեռեւս չի մշակվել: Վիլմեսը կասկածել է, որ հուլիսի 21-ին տեղի կունենա Թագավորի երդմնակալության օրվա տոնակատարությունը, երբ Բրյուսելում ավանդաբար անցկացվում է զինվորական շքերթ եւ ամբողջ երկրում զանգվածային զբոսանքներ:

Բժշկական միջոցառումները

Վիլմեսը շեշտել է, որ կարանտինի վերացման գործընթացը կուղեկցվի համավարակի դեմ պայքարի ակտիվ միջոցառումներով: Առնվազն մինչեւ ամառվա վերջ ուժի մեջ կմնա կանոնը, ըստ որի մեղմ ախտանիշներով անձինք պարտավոր են տանը մնալ եւ իրավունք չունեն բժշկի գնալ` խորհրդատվություն ստանալով միայն հեռախոսով: Մինչ այժմ Բելգիայում կորոնավիրուսի ախտորոշման թեստերն անցկացվել են միայն հիվանդության ծանր ախտանիշ ունեցող անձանց համար: Այս կապակցությամբ վարչապետը խոստացել է թեստերի քանակը ներկայիս օրական 10 հազարից հասցնել 25 հազարի:

Բացի այդ, կառավարությունը տարբեր մակարդակներում միջոցներ կձեռնարկի հաստատված ախտորոշմամբ մարդկանց շփումներին հետեւելու համար: Բժշկական համակարգի ծանրաբեռնվածությունը մշտապես մոնիտորինգի կենթարկվի, եւ համավարակի նոր ալիքի դեպքում կարանտինի չեղարկման գործընթացը կարող է դադարեցվել:

Դիմակների հետ կապված իրավիճակը

Կառավարությունը մտադիր է դիմակներ բաժանել միայն անորոշ ապագայում` մեկական դիմակ երկրի յուրաքանչյուր բնակչի համար, գումարած երկուական ֆիլտր` դիմակների ինքնուրույն պատրաստումը հեշտացնելու համար: Ուղեցույցը, թե ինչպես կարելի է ինքնուրույն դիմակ կարել, կհրապարակվի համացանցում: Յուրաքանչյուր օգտագործումից հետո այդ դիմակները «հարկավոր է լվանալ օճառով տաք ջրի մեջ», նշել է Բելգիայի կառավարության ղեկավարը:

Ենթադրվում է, որ դրանք կբաժանեն տեղական իշխանությունները: Որեւէ ընդհանուր ընթացակարգ չկա: Այդպես, Բրյուսելի մայրաքաղաքային շրջանի հարավում գտնվող Ուկել կոմունան մտադիր է դիմակներն ուղարկել փոստով եւ նախատեսում է տրամադրել դրանք բոլոր բնակիչներին (մեկական դիմակ` 12 տարեկանից բարձր յուրաքանչյուր անձի համար) մինչեւ մայիսի կեսը կամ վերջը:

Մեկ այլ մայրաքաղաքային կոմունան` Օդերեգեմը, ավելի հեշտ է վարվել` քաղաքացիներին առաջարկելով գրանցվել կայքում, եթե նրանց դիմակ է անհրաժեշտ: Բաժանել խոստանում են բոլոր ցանկացողներին, սակայն իշխանությունները ենթադրում են, որ նրանց թիվը չի գերազանցի կոմունայի բնակիչների կեսը:

50 կարանտինային օր

Բելգիայում խիստ կարանտինային ռեժիմը սահմանվել էր մարտի 14-ին: Իսկզբանե այն պետք է տեւեր մինչեւ ապրիլի 5-ը, այնուհետեւ այն երկարաձգվեց մինչեւ ապրիլի 19-ը, իսկ ավելի ուշ` մինչեւ մայիսի 3-ը: Թագավորությունում փակ են բոլոր կրթական, մշակութային եւ հասարակական հաստատությունները, ուսանողներն ու դպրոցականներն անցել են հեռավար ուսուցման ռեժիմի:

Արգելվել են բոլոր զանգվածային միջոցառումները` անկախ մասնակիցների քանակից: Բոլոր մասնավոր ընկերություններին խորհուրդ է տրվել աշխատակիցներին տեղափոխել հեռավար աշխատանքի ռեժիմի: Պետական հաստատությունների աշխատանքային ժամերը կրճատվել են, առանց փոփոխությունների գործում են միայն արտակարգ ծառայությունները:

Թագավորությունը փակել է նաեւ իր սահմանները եւ արգելել է ցանկացած ուղեւորություն երկրի տարածքում: Բնակիչներին թույլատրվում է տեղաշարժվել միայն իրենց թաղամասի շրջանակներում: Տրանսպորտում եւ խանութներում նրանք պարտավոր են 1.5 մետր հեռավորություն պահպանել:

Անցած օրվա ընթացքում Բելգիայում կորոնավիրուսով հիվանդների շրջանում մահացությունների թիվը 79 է կազմել, հայտնաբերվել է վարակման 389 նոր դեմք: Երկու ցուցանիշներն էլ ռեկորդային ցածր են վերջին մեկ ամսվա համար: Համավարակի ամբողջ ընթացքում երկրում մահացել է 7.844 մարդ, հայտնաբերվել է վարակման 49.411 դեպք: Բելգիայի բնակչությունը 11.5 միլիոն մարդ է կազմում: Բելգիայի սանիտարական իշխանությունների քաղաքականությունը կայանում է նրանում, որ կորոնավիրուսի ախտորոշման թեստ հանձնում են միայն հիվանդության ամենալուրջ ախտանիշներ ունեցող մարդիկ: