Յուրա Մովսիսյան. Ռուսաստանում ռասիզմը շատ է, ինքս եմ բախվել դրան
Մոսկվայի «Սպարտակի» եւ Հայաստանի ազգային հավաքականի նախկին խաղացող, ամերիկյան «Ռեալ Սոլթ Լեյքի» հարձակվող Յուրա Մովսիսյանը խոսել է Ռուսաստանում ռասիզմի մասին:
«Իհարկե, Ռուսաստանում կա ռասիզմ, եւ այն շատ է: Ես ինքս եմ բախվել դրան: Բայց ռասիզմ կա ամենուր: Կարող եմ երաշխավորել, որ աշխարհի առաջնությունը կլինի ամենաանվտանգներից մեկը երկրպագուների համար: Ռուսները ընկերասեր մարդիկ են: Ակնկալում եմ, որ կլինի ամենախաղաղ առաջնությունը»,- հայ ֆուտբոլիստի խոսքը մեջբերում է LA Times-ը:
Աշխարհի առաջնությունը Ռուսաստանի 11 քաղաքներում կանցկացվի 2018թ. հունիսի 14-ից հուլիսի 15-ը: Արեւելյան Եվրոպայում առաջին անգամ կանցկացվի աշխարհի առաջնություն:

















































