Ահա այսպես են կորոնավիրուսով վախեցնում մարդկանց
Կորոնավիրուսից բուժված Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը The Sun պարբերականին տեղեկացրել է, որ բժիշկները պատրաստվում էին հայտարարել իր մահվան մասին:
«Ես ամենալավ վիճակում չէի, և գիտեի, որ գործողությունների պահեստային տարբերակներ էլ կային: Բժիշկները իրավիճակը վատանալու դեպքում գործողությունների բոլոր ծրագրերն էլ ունեին»,-պատմել է Ջոնսոնը:
Բրիտանացի վարչապետի խոսքով` նա լիտրերով թթվածին էր ստանում և ինքն իրեն հարց էր տալիս, թե ինչպես պիտի դուրս գա այս իրավիճակից: Նա ինքն իրեն հաջողակ է անվանել:
Հարցազրույցի ժամանակ վարչապետը ևս մեկ անգամ շնորհակալություն է հայտնել իրեն բուժող բժիշկներին:
Բորիս Ջոնսոնի վարակման մասին պարզ էր դարձել մարտի 27-ին: Ապրիլի 3-ին նա հոսպիտալացվել էր, իսկ ապրիլի 6-ին ծանր վիճակով տեղափոխվել էր վերակենդանացման բաժանմունք: Հետագայում նրա վիճակը կայունացել էր:
Այս պատմության մեջ կամ այս պատմության հեղինակները մի կարեւոր բացթողում են արել. նրանք մոռացել են, որ կորոնավիրուսից մահանում են ծանր հիվանդություն ունեցողները, իսկ Մեծ Բրիտանիայի վարչապետը որեւէ հիվանդությամբ չի տառապում, որ նրա վիճակն էլ այնքան վատանար, որ մտածեին հայտարարել նրա մահվան մասին:
Իսկ ինչու են հորինում այս պատմությունները: Պատկերացրեք դյուրահավատ մարդկանց, որոնց մտքով չի անցնում, որ մեծ մասշտաբով իրենց խաբում են: Նրանք լսում են, որ անգամ Մեծ Բրիտանիայի վարչապետն է հիվանդացել եւ գտնվել մահվան եզրին, եւ ոչ միայն սարսափում են կորոնավիրուսից, այլ նաեւ հետեւում հեռուստացույցի ձայնի հրահանգներին եւ խելոք մնում են տանը:
Top-News.am


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել