7 մարզի 11 համայնքում ՏԻՄ ընտրություններ են
Այսօր Արագածոտն, Արարատ, Արմավիր, Գեղարքունիք, Լոռի, Կոտայք, Շիրակ մարզերի համայնքների տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ են:
Սահմանված ժամկետում ընտրություններին որպես համայնքի ղեկավարի թեկնածու գրանցված 21 հոգուց 4-ը ներկայացրել է ինքնաբացարկի դիմում: Ավագանու անդամի գրանցված 6 թեկնածուներից ինքնաբացարկի դիմում էր ներկայացրել 1 թեկնածու:

















































