Չինաստանում սպասում են կորոնավիրուսի համավարակից հետո առաջին զբոսաշրջային ալիքին
Չինաստանում 2020թ․ առաջին զբոսաշրջային ալիքը կորոնավիրուսի համավարակից հետո սպասվում է մայիսյան տոնական հանգստյան օրերին, որը կտեւի հինգ օր, ասվում է Չինաստանում խոշորագույն զբոսաշրջային Ctrip գործակալության զեկույցում, որը հայտնվել է «ՌԻԱ Նովոստի»-ի տրամադրության տակ։
«Համընկնելով համավարակի պատճառով տեղաշարժի սահմանափակումների թուլացման հետ՝ մայիսին հնգօրյա տոնական հանգստյան օրերը նշանակալի իրադարձություն են զբոսաշրջային հատվածի վերականգնման համար։ Ակնկալվում է, որ մայիսյան տոները կդառնան առաջին զբոսաշրջային ալիքը 2020թ․, հնարավոր է՝ ուղեւորությունների մասին տվյալները կրկնակի կավելանան՝ համեմատած Մահացածների հիշատակի օրվա հետ, որը ապրիլին էր, երբ Չինաստանի բնակիչները 43 մլն ուղեւորություն էին իրականացրել, իսկ զբոսաշրջության ոլորտի եկամուտը կազմել էր 1,2 մլրդ դոլար»,- ասվում է զեկույցում։
Զեկույցի հեղինակները նաեւ նշում են համավարակից հետո ճանապարհորդությունների մոդելում նոր թրենդի մասին։ Որպեսզի թույլ չտրվի մարդկանց զանգվածային կուտակումներ, հանրահայտ զբոսաշրջային տեսարժան վայրերի վարչակազմերը ներդրել են ամրագրման համակարգ՝ 30%-ով սահմանփակելով այցելուների հոսքը։ Բացի այդ, զբոսաշրջիկները շրջանների միջեւ եւ արտասահման ճանապարհորդություններից վերակողմնորոշվել են դեպի տեղական զբոսաշրջությունը։
Իշխանությունները միջոցառումների մի ամբողջ փաթեթ են ձեռնարկել զբոսաշրջային հատվածին աջակցելու համար, ավելի քան 20 նահանգ եւ քաղաք տուրիստական վաուչերներ է թողարկել բնակիչների համար, ամբողջ երկրում 4000 զբոսաշրջային տեսարժան վայր է բացվել մայիսյան տոներին ընդառաջ:
Մարդիկ հիմնականում քառօրյա ուղեւորություններ են նախաձեռնում մոտակա շրջաններ: Զբոսաշրջիկների մեծ մասը ճանապարհորդում է Շանհայից, Գուանչժոուից, Շենժենից, Չենդուից, Հանչժոուից, Նանկինից, Պեկինից, Չունցինից, Սիանյայից եւ Չանշայից:
Կտրուկ ավելացել է երեքից վեց անձից փոքր տուրիստական խմբերի համար ամրագրումների քանակը, ինչպես նաեւ` անձնական ավտոմեքենայի եւ զբոսավարի ամրագրումների թիվը: Ավտոմեքենաների վարձույթն այս տարի ամենատարածված թրենդն է դարձել, ամրագրումների քանակը հասել է անցած տարվա ցուցանիշի 70 տոկոսին, մեծ պահանջարկ ունեն նաեւ տեղացի զբոսավարները:


















































Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Գայի պողոտայում գտնվող առևտրի կենտրոններից մեկում հրդեհ է բռնկվել
Հայաստան է ժամանել Վրաստանի պաշտպանական ուժերի հրամանատար Գիորգի Մաթիաշվիլին
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Խամենեիի գտնվելու վայրը գաղտնի է պահվում՝ անվտանգությունից ելնելով
Գազամատակարարման վթարային դադարեցում Երևանի մի շարք հասցեներում
ԱՄՆ դատարանը Ալյասկայում ընտրության վերաբերյալ մերժել է Թրամփի վարչակազմի հայցը