«Remdesivir-ը զսպում է կորոնավիրուսի ազդեցությունը»
ԱՄՆ կառավարությունը հաղորդել է, որ COVID-19 հիվանդության դեմ նոր դեղամիջոցի փորձարկումը դրական արդյունք է տվել:
Ըստ մասնագետների, Remdesivir անվամբ դեղամիջոցը կրճատում է ապաքինման ժամանակը և այն 15 օրից հասցնում է 11 օրվան:
ԱՄՆ ալերգիայի և վարակիչ հիվանդությունների ազգային ինստիտուտի տնօրեն, նոր կորոնավիրուսի դեմ պայքարի Սպիտակ տան հատուկ հանձնախմբի անդամ Էնթոնի Ֆաուչին ասել է, որ «Remdesivir-ի փորձարկումն ընձեռել է բուժման շատ կարևոր ապացույց և վկայում է, որ դեղը կարող է զսպել կորոնավիրուսի ազդեցությունը»:
Փորձարկումն իրականացրել է ԱՄՆ առողջապահության ազգային իսնտիտուտների միությունը, որի մասնագետները դեղամիջոցը ներարկել են կորոնավիրուսով ախտահարված 1063 հիվանդներին ամբողջ աշխարհում:
Ֆաուչին ընդունել է, որ Չինաստանում այդ դեղամիջոցի փորձարկումը դրական արդյունք չի ապահովել, սակայն ընդգծել է, որ «Չինաստանում այդ հարցով համարժեք ուսումնասիրություն չեն կատարել»:
Այդ հայտարարությամբ Ֆաուչին հանդես է եկել այն բանից հետո, երբ անցած օրում ԱՄՆ-ում կորոնավիրուսից մահացել է 2502 մարդ, և մահերի ընդհանուր թիվը հասել է մոտ 61 հազարի:
Դա, ըստ Johns Hopkins-ի համալսարանի, COVID-19-ից մահացության ամենաբարձր ցուցանիշն է ամբողջ աշխարհում:
Ապրիլի 30-ի առավոտյան դրությամբ, աշխարհում նոր կորոնավիրուսով ախտահարվել է ավելի քան 3 միլիոն 230 հազար մարդ, մահացել է շուրջ 228 և կես հազար մարդ, ապաքինվել է ավելի քան 1 միլիոն հիվանդ:


















































Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Գայի պողոտայում գտնվող առևտրի կենտրոններից մեկում հրդեհ է բռնկվել
Հայաստան է ժամանել Վրաստանի պաշտպանական ուժերի հրամանատար Գիորգի Մաթիաշվիլին
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Խամենեիի գտնվելու վայրը գաղտնի է պահվում՝ անվտանգությունից ելնելով
Գազամատակարարման վթարային դադարեցում Երևանի մի շարք հասցեներում
ԱՄՆ դատարանը Ալյասկայում ընտրության վերաբերյալ մերժել է Թրամփի վարչակազմի հայցը