Կոնֆեդերացիաների գավաթի մեկնարկը՝ Պելեի եւ Պուտինի ներկայությամբ
Այսօր Ռուսաստանում կմեկնարկի ֆուտբոլի 2017 թվականի Կոնֆեդերացիաների գավաթի խաղարկությունը, որին մասնակցում են այդ երկրի ընտրանին, աշխարհի գործող չեմպիոն գերմանիան եւ մնացած 6 աշխարհամասերի չեմպիոնները՝ Պորտուգալիան, Չիլին, Մեքսիկան, Կամերունը, Ավստրրալիան եւ Նոր Զելանդիան:
Մրցաշարի մեկնարկային խաղում միմյանց հետ կհանդիպեն Ռուսաստանի եւ Նոր Զելանդիայի ազգային թիմերը: Ինչպես նշում են տեղի լրատվամիջոցները, բացմանը ներկա կլինի նաեւ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը:
Բրազիլական լրատվամիջոցները նշում են, որ ֆուտբոլի արքա Պելեն այժմ գտնվում է Սանկտ Պետերբուրգում եւ հյուրընկալվելու է Կոնֆեդերացիաների գավաթի խաղարկության բացման հանդիպմանը: Իսկ ահա արգենտինացի լեգենդար ֆուտբոլիստ Դիեգո Մարադոնան ընդամենը հատուկ տեսահղում է ուղարկել կազմակերպիչներին, որտեղ նա անդրադարձել է ֆուտբոլում դեռեւս տեղ գտնող ռասսայական եւ գենդերային խտրականությանը:
Հավելենք, որ ֆուտբոլի Կոնֆեդերացիաների գավաթի խաղարկությունն անցկացվում է 10-րդ անգամ: Նախկինում 4 անգամ հաղթել է Բրազիլիայի հավաքականը, երկու դեպքում Ֆրանսիան, մեկական՝ Արգենտինան, Դանիան եւ Մեքսիկան:


















































Լույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդուն
Դեպի Երևան․ ինչպե՞ս (տեսանյութ)
Արգենտինան ներկայացնող Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ նվաճեց
Z համաշխարհային պատերազմը վերադառնում է
Ով կներկայացնի Հայաստանն այս տարի «Մանկական Եվրատեսիլ» մրցույթում
Առաջին նոր երգ` հարսանիքից հետո
Մադրիդի քաղաքապետարանը ՀՀ դրոշի գույներով լուսավորել է Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը
Առանձին շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ
Շարունակում ենք ստուգայցերը ՊՆ զորամասեր (տեսանյութ)
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում