ԱՄՆ-ն մսամթերքի ճգնաժամի եզրին է հայտնվել
Փորձագետները նախազգուշացնում են, որ Միացյալ Նահանգները մսամթերքի ճգնաժամի եզրին են: Տավարի, հավի եւ խոզի միսը շուտով կարող է նույնքան դեֆիցիտային դառնալ, որքան զուգարանի թուղթը, քանի որ ԱՄՆ-ում մսամթերքի վերամշակման շատ գործարաններ ժամանակավորապես փակվել են կորոնավիրուսի համավարակի պատճառով, հայտնում է «Լենտա»-ն` վկայակոչելով NBC-ն:
Չիկագոյում գործող Archer Financial Services ընկերությա վերլուծաբան Դենիս Սմիթն առանց մսի մայիսի 1 է կանխատեսում երկրում` խանութներում որպես համապատասխան մթերքի դեֆիցիտի սկիզբ նշելով հենց մայիսի 1-ը: Նախորդ տարվա համեմատ մարտին սառեցված խոզի մսի պաշարները նվազել են 4 տոկոսով, անցած շաբաթ հայտնել էր USDA-ն: Մսամթերքի խոշոր արտադրող Tyson Foods-ն հայտարարություն էր արել ամերիկյան թերթերի էջերին` նշելով, որ «մթերքի մատակարարումները խախտվում են»:
Այս պահին Միացյալ Նահանգներում աշխատանքը դադարեցրել է խոզի եւ տավարի մսի 13 գործարան: Դա պայմանավորված է ձեռնարկությունների աշխատակիցների շրջանում կորոնավիրուսով վարակման դեպքերով: Նույն պատճառով աշխարհի խոշորագույն խոզի մսի արտադրող Smithfield Foods Inc. ընկերությունը փակել է Հարավային Դակոտայում գտնվող իր հիմնական գործարանը: Ֆերմերները ստիպված են էվթանազիայի ենթարկել կենդանիներին, որոնց ավելի վաղ սպանդի էին նախապատրաստում: Մսամթերքի ճգնաժամի ֆոնին տավարի մսի մեծածախ գինը ռեկորդային մակարդակի է հասել, իսկ խոզապուխտի գինն աճել է 137 տոկոսով:


















































Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Գայի պողոտայում գտնվող առևտրի կենտրոններից մեկում հրդեհ է բռնկվել
Հայաստան է ժամանել Վրաստանի պաշտպանական ուժերի հրամանատար Գիորգի Մաթիաշվիլին
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Խամենեիի գտնվելու վայրը գաղտնի է պահվում՝ անվտանգությունից ելնելով
Գազամատակարարման վթարային դադարեցում Երևանի մի շարք հասցեներում
ԱՄՆ դատարանը Ալյասկայում ընտրության վերաբերյալ մերժել է Թրամփի վարչակազմի հայցը