Հնդկաստանում կարանտինի ընթացքում օդը մինչեւ ռեկորդային ցուցանիշներ մաքրվել է
Հնդկաստանի հյուսիսում, հատկապես նրա մայրաքաղաք Նյու Դելիում օդը վերջին տասնամյակների ընթացքում երբեք այսքան մաքուր չի եղել: Ըստ NASA-ի՝ տարվա այս պահին տարածաշրջանում օդի աղտոտվածության մակարդակը ամենացածրն է դիտարկման 20 տարվա ընթացքում: Մթնոլորտում նման արմատական փոփոխությունների պատճառը համաժողովրդական կարանտինն է, հայտնում է RG-ը:
«Մենք գիտեինք, որ մոլորակի շատ վայրերում մթնոլորտի բաղադրության փոփոխություններ կտեսնենք կարանտինի ընթացքում: Բայց ես այսքան ցածր ցուցանիշներ երբեք չեմ տեսել Գանգեսի հարթավայրում», - ասում է NASA-ի գիտնական Պավան Գապտան:
Բնորոշ փոփոխությունները տեսանելի են NASA-ի արբանյակային լուսնակարներում։ Նույն շաբաթվա (մարտի 31-ից ապրիլի 5-ի) տվյալները համեմատվում են վերջին տարիների հետ: Ներկայիս աղտոտվածության մակարդակը ամենացածրն է 20 տարվա ընթացքում:
Մակարդակի անկումը կապում են Հնդկաստանի կառավարության կողմից արմատական միջոցառումների կիրառման հետ՝ մարտի 24-ին վարչապետ Նարենդրա Մոդին հայտարարել է, որ Հնդկաստանի բոլոր 1,35 միլիարդ քաղաքացիները պետք է պահպանեն կարանտինը: Մոդին հորդորել է դուրս չգալ տներից։ Դիմելով ազգին՝ նա ասել է, որ սոցիալական հեռավորությունը վիրուսի տարածումը դադարեցնելու միակ միջոցն է:
Հայտարարված պարետային ռեժիմի խախտման համար սահմանված է խիստ պատիժ՝ նույնիսկ մինչեւ երկու տարվա ազատազրկում: Արդյունքում միշտ աշխույժ փողոցները դատարկվել են, ինքնաթիռները չեն թռչում, արդյունաբերական արտադրությունը կրճատվել է:
Կորոնավիրուսի տարածումը կանխելու համար կիրառվող սահմանափակումները հանգեցրել են օդի աղտոտվածության աննախադեպ կրճատման: Օդը, որը սովորաբար խիստ աղտոտված է մանր փոշով եւ թոքերի ու սրտի համար վտանգ է ներկայացնում, զգալիորեն մաքրվել է։


















































Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Գայի պողոտայում գտնվող առևտրի կենտրոններից մեկում հրդեհ է բռնկվել
Հայաստան է ժամանել Վրաստանի պաշտպանական ուժերի հրամանատար Գիորգի Մաթիաշվիլին
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Խամենեիի գտնվելու վայրը գաղտնի է պահվում՝ անվտանգությունից ելնելով
Գազամատակարարման վթարային դադարեցում Երևանի մի շարք հասցեներում
ԱՄՆ դատարանը Ալյասկայում ընտրության վերաբերյալ մերժել է Թրամփի վարչակազմի հայցը