Լեւոն Արոնյանը՝ Norway Chess-ի հաղթող
Լեւոն Արոնյանը նվաճեց Նորվեգիայի Ստավանգեր քաղաքում ավարտված Norway Chess սուպերմրցաշարի հաղթողի կոչումը։
Վերջին տուրում Լեւոն Արոնյանը սեւերով մրցեց ամերիկացի Ուեսլի Սոի հետ եւ բավարարվեց ոչ ոքի արդյունքով՝ վաստակելով 6 միավոր։ Առաջին տեղի համար հայ գրոսմայստերի միակ մրցակից, ամերիկացի Հիկարու Նակամուրան վերջին տուրում պարտվեց ամերիկացի Ֆաբիանո Կարուանային եւ մնաց երկրորդ տեղում՝ 5 միավոր։ Արոնյանը միանձնյա գրավեց առաջին տեղը։
Այս մրցաշարում Լեւոն Արոնյանը հաղթանակներ տարավ աշխարհի չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կարլսեն, աշխարհի նախկին չեմպիոն, ռուսաստանցի Վլադիմիր Կրամնիկի, աշխարհի չեմպիոնի նախկին հավակնորդ, ռուսաստանցի Սերգեյ Կարյակինի նկատմամբ, չկրեց ոչ մի պարտություն։
Նախորդ տարի Norway Chess-ում հաղթել էր աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենը, իսկ Լեւոն Արոնյանը գրավել էր երկրորդ տեղը:
Norway Chess-2017, 9-րդ տուր
Ուեսլի Սո (ԱՄՆ, 2812) - Լեւոն Արոնյան (Հայաստան, 2793)՝ 0,5։0,5
Ֆաբիանո Կարուանա (ԱՄՆ, 2808) - Հիկարու Նակամուրա (ԱՄՆ, 2785)՝ 1։0
Վիշվանաթան Անանդ (Հնդկաստան, 2786) - Մագնուս Կարլսեն (Նորվեգիա, 2832)՝ 0,5։0,5
Սերգեյ Կարյակին (Ռուսաստան, 2781) - Մաքսիմ Վաշյե-Լագրավ (Ֆրանսիա, 2796)՝ 0,5։0,5
Վլադիմիր Կրամնիկ (Ռուսաստան, 2808) - Անիշ Գիրի (Հոլանդիա, 2771)՝ 1։0
Վերջնական մրցաշարային դրությունը. Լեւոն Արոնյան՝ 6, Նակամուրա, Կրամնիկ՝ 5-ական, Կարուանա, Սո, Գիրի՝ 4,5-ական, Վաշյե-Լագրավ, Անանդ, Կարլսեն՝ 4-ական, Կարյակին՝ 3,5։


















































Լույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդուն
Դեպի Երևան․ ինչպե՞ս (տեսանյութ)
Արգենտինան ներկայացնող Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ նվաճեց
Z համաշխարհային պատերազմը վերադառնում է
Ով կներկայացնի Հայաստանն այս տարի «Մանկական Եվրատեսիլ» մրցույթում
Առաջին նոր երգ` հարսանիքից հետո
Մադրիդի քաղաքապետարանը ՀՀ դրոշի գույներով լուսավորել է Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը
Առանձին շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ
Շարունակում ենք ստուգայցերը ՊՆ զորամասեր (տեսանյութ)
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում