Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ապագա պարեկների պետական ամփոփիչ ստուգումները մեկնարկել են Hermès Birkin պայուսակը Փարիզում աճուրդի կհանվի Մադուրոն բանտում կարդում է Աստվածաշունչ և Ղուրան. NYT Թրամփը կասկածում է, որ դեմոկրատները նորից կփորձեն իրեն իմփիչմենթի ենթարկել Մարզերից ավտոմեքենաների մուտքը Երևան սահմանափակելու հարց օրակարգում չկա Հանսի Ֆլիկը ամփոփել է Իսպանիայի Լա լիգայի 12-րդ տուրի կենտրոնական հանդիպումը Նոր դերերի, իրագործվող երազանքների ու չսպառվող բեմական սիրո սկիզբ Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը Մանչեսթեր Յունայթեդը թարմացրել է մի շարք պատմական հակառեկորդներ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի կազմավորման 5-րդ հոբելյանական տարեդարձը Վահան Բիչախչյանը դիպուկ հարվածով գրավել է մրցակցի դարպասը Վրաստանում հայտնաբերված՝ սպանության մեղադրանքով հետախուզվող 37-ամյա տղամարդը տեղափոխվել է Հայաստան

82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր երեխաների հետԱպագա պարեկների պետական ամփոփիչ ստուգումները մեկնարկել են Hermès Birkin պայուսակը Փարիզում աճուրդի կհանվի Մադուրոն բանտում կարդում է Աստվածաշունչ և Ղուրան. NYTԹրամփը կասկածում է, որ դեմոկրատները նորից կփորձեն իրեն իմփիչմենթի ենթարկելՄարզերից ավտոմեքենաների մուտքը Երևան սահմանափակելու հարց օրակարգում չկաՀանսի Ֆլիկը ամփոփել է Իսպանիայի Լա լիգայի 12-րդ տուրի կենտրոնական հանդիպումըՆոր դերերի, իրագործվող երազանքների ու չսպառվող բեմական սիրո սկիզբԾաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունըՄանչեսթեր Յունայթեդը թարմացրել է մի շարք պատմական հակառեկորդներՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի կազմավորման 5-րդ հոբելյանական տարեդարձըՎահան Բիչախչյանը դիպուկ հարվածով գրավել է մրցակցի դարպասըՎրաստանում հայտնաբերված՝ սպանության մեղադրանքով հետախուզվող 37-ամյա տղամարդը տեղափոխվել է ՀայաստանՆոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներԵրևանում նախապատրաստվում են Հայաստան-Իրան միջկառավարական հանձնաժողովի նիստինԻրանն Ադրբեջանի դեսպանին կանչել է ԱԳՆՏնտեսական վիճակի բարելավմանը զուգահեռ ավտոմեքենաների թիվն ավելանալու էՎարչապետն ընդունել է Իրանի փոխնախագահի գլխավորած պատվիրակությանըԻսրայելի նոր կառավարությունը կձևավորի ընդդիմադիր «Յաշար» կուսակցության առաջնորդ Գադի ԱյզենկոտըԿոնգոյում մայիսից ի վեր ավելի քան 5 հազար մարդ է մահացել էբոլայիցԱյս տարի տրանսպորտի գնի բարձրացում չենք նախատեսում. Տիգրան Ավինյան800-ամյա Շնադից դղյակը վաճառքի է հանվել ընդամենը 1 եվրոյովՆԳ նախարարը, նախարարության և Ոստիկանության ղեկավար կազմը հարգանքի տուրք են մատուցել Ոստիկանության զորքերի զոհված ծառայողների հիշատակին (տեսանյութ)Մետրոյի «Աջափնյակ» կայարանի կառուցման համար 2027-ի բյուջեով նախատեսվել է 2 մլրդ դրամԱրվեստանոց՝ սեփական գյուղում Ֆերմին Լոպեսը հաղթանակ պարգևելով իր թիմինԵրևանում վերջին տարիներին 45 մանկապարտեզ ենք սարքել. Տիգրան Ավինյանը՝ ՄանուկյանինՀայաստան–Իրան առևտրաշրջանառությունը վերջին տարիներին աճել է․ Մհեր Գրիգորյանն ընդունել է ՓուրմոհամմադիինԻրանն Ադրբեջանի դեսպանին կանչել է ԱԳՆ՝ երկրի 14 քաղաքացիների «պերսոնա նոն գրատա» հայտարարելու պատճառովՕդի ջերմաստիճանը կնվազի. առաջիկա օրերին սպասվում է առանց տեղումների եղանակԴեմոկրատները կքննարկեն Փիթ Հեգսեթի իմփիչմենթի մասին բանաձևըՆիկոլ Փաշինյանը նոյեմբերի 11-ին կմեկնի ԹուրքիաԻրանը վերականգնել է իր նավթային ենթակառուցվածքների 80%-ը ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածներից հետոԹուրքիայի Իզմիր քաղաքում պայթյուն է տեղի ունեցել մետալուրգիական գործարանում. Կան զոհերՌԴ-ում Ադրբեջանից ներկրված նռան խմբաքանակում կարանտինային վնասատու է հայտնաբերվելՆիդեռլանդներում ցույցի մասնակիցները պահանջում են պատժամիջոցներ ձեռնարկել Իսրայելի դեմԹաղման նպաստների կարգը չի փոխվի. նախարարԻ՞նչ փոփոխություններ են նախատեսվում Արցախից տեղահանվածների աջակցության ծրագրերումԿրակովի կրակոցների հեղինակը մահացել է հիվանդանոցումTRIPP-ի հետ կապված՝ բյուջետավորված գումար չունենքԿոռուպցիոն ռիսկերը կրում են իշխանական լծակներ ունեցողներըՖիորենտինա-Յուվենտուս հանդիպումն անցավ անզիջում պայքարում Շիրակի քրեական ոստիկանները թմրանյութով փաթեթներ տեղադրելիս ձերբակալել են 29-ամյա գյումրեցու (տեսանյութ)Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերըՄոլդովան հայտարարել է ռուսական գազ գնելուց ամբողջությամբ հրաժարվելու մասինԹուրք և ադրբեջանցի բռնցքամարտիկների մենամարտը վերածվել է զանգվածային ծեծկռտուքի (տեսանյութ)Երթևեկության կազմակերպման փոփոխություն Արմենակյան փողոցի և Սարալանջի պողոտայի խաչմերուկումԿան ազատությունից զրկված անձինք, ում հետ կապված ազատազրկման գործընթացը հարցեր է առաջացնումԱԺ ծեծկռտուքի գործով քրեական վարույթ է հարուցվելՊատճառները տարբեր են՝ սկսած ոչ կանոնադրային հարաբերությունների տրամաբանությունից
Աշխարհ

Գերմանիայում սկսվել է «Իսլամական պետության» զինյալի դեմ դատը, որը մեղադրվում է եզդիների ցեղասպանության մեջ

Գերմանիայում սկսվել է «Իսլամական պետության» անդամ իրաքցու դեմ դատը, որը մեղադրվում է եզդիների ցեղասպանության եւ երեխայի սպանության մեջ, փոխանցում է AFP-ն:

27-ամյա Թահա ալ Ջումաիլին մեղադրվում է մարդկության դեմ հանցագործությունների, ռազմական հանցագործությունների եւ մարդկանց առեւտրի գործով, որը դատավորները քննում են Ֆրանկֆուրտում:

Եզդի աղջկա սպանության մեղադրանք է առաջադրվել նաեւ նրա կնոջը՝ գերմանուհի Ջենիֆեր Վենիշին. զույգը 2015 թվականին Ֆալուջա քաղաքում թույլ էր տվել, որ աղջիկը ծարավից մահանա:

Անցյալ տարվա ապրիլին Վենիշի գործով դատավարության մեկնարկը, ըստ երեւույթին, աշխարհում առաջին պաշտոնական դատավարությունն է դարձել՝ կապված ԻՊ-ի կողմից եզդիների հետապնդումների հետ:

Սպանված աղջկա մայրը Մյունխենում մի քանի անգամ ցուցմունքներ է տվել տանջանքների մասին, որոնց ենթարկվել էր իր երեխան՝ Ռանիան:

Դատական փաստաթղթերով հաստատված է, որ Ջումաիլին ԻՊ-ին անդամակցել է 2013 թվականի մարտին՝ հիերարխիայում տարբեր պաշտոններ զբաղեցնելով ջիհադականների «մայրաքաղաք» սիրիական Ռաքայում, ինչպես նաեւ Իրաքում ու Թուրքիայում:

Գերմանական դատախազությունը հայտնում է, որ մեղադրյալը 2015 թվականի մայիսի վերջին կամ հունիսի սկզբին եզդի կնոջն ու նրա 5-ամյա դստերը գնել է որպես ստրուկ: Այնուհետեւ նրանց տարել է Ֆալուջա, որտեղ նրանք դաժան վերաբերմունքի են արժանացել: «Նրանց թույլ չեն տվել տանից դուրս գալ առանց ուղեկցորդի: Նա ստիպել է նրանց չադրա հագնել եւ չի ընդունել երեխայի անունը, քան որ դա անհավատի անուն էր,- հայտարարել է գլխավոր դատախազ Աննա Զադեկը: - Նրանց երկուսին էլ պարբերաբար ծեծել են: Ծեծից հետո երեխան ստիպված էր 4 օր անկողնում անցկացնել»:

2015 թվականի ամռանը այդպիսի մի շարք չարաշահումներից հետո աղջկան կապել են տան պատուհանին, որտեղ ապրում էր մոր հետ, որպես «պատիժ» մահճակալը թրջելու համար: Նա մահացել է ծարավից: Զույգը նրա մորը նաեւ ստիպել է ոտաբոբիկ քայլել կիզիչ հողի վրայով:

Մայրն ու դուստրը առեւանգվել էին 2014 թվականի ամռանը, երբ ԻՊ-ն ներխուժել էր Իրաքում Սինջարայի շրջան: Դատախազների խոսքով՝ նրանց քանիցս վաճառել են «ստրուկների շուկաներում»:

Սպասվում է, որ Ֆրանկֆուրտում գործի լսումը կտեւի նվազագույնը մինչեւ օգոստոս, լսումներն ընթանում են ոստիկանական խիստ հսկողության ներքո:

Ջումաիլին կալանավորվել է 2019 թվականի մայիսին Հունաստանում, այնուհետեւ հոկտեմբերին արտահանձնվել է Գերմանիա:

Վենիշի դատավարությանը աղջկա մոր շահերը ներկայացնում են լիբանանա-բրիտանացի փաստաբան Ամալ Քլունին եւ ակտիվիստ Նադյա Մուրադը, որը ինքն էլ վերապրել է սեռական ստրկությունը եւ 2018 թվականի խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիրն է: Նրանք ղեկավարում են միջազգային արշավ, որ եզդի համայնքի դեմ ԻՊ հանցագործությունները որակվեն որպես ցեղասպանություն: