Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ապագա պարեկների պետական ամփոփիչ ստուգումները մեկնարկել են Hermès Birkin պայուսակը Փարիզում աճուրդի կհանվի Մադուրոն բանտում կարդում է Աստվածաշունչ և Ղուրան. NYT Թրամփը կասկածում է, որ դեմոկրատները նորից կփորձեն իրեն իմփիչմենթի ենթարկել Մարզերից ավտոմեքենաների մուտքը Երևան սահմանափակելու հարց օրակարգում չկա Հանսի Ֆլիկը ամփոփել է Իսպանիայի Լա լիգայի 12-րդ տուրի կենտրոնական հանդիպումը Նոր դերերի, իրագործվող երազանքների ու չսպառվող բեմական սիրո սկիզբ Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը Մանչեսթեր Յունայթեդը թարմացրել է մի շարք պատմական հակառեկորդներ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի կազմավորման 5-րդ հոբելյանական տարեդարձը Վահան Բիչախչյանը դիպուկ հարվածով գրավել է մրցակցի դարպասը Վրաստանում հայտնաբերված՝ սպանության մեղադրանքով հետախուզվող 37-ամյա տղամարդը տեղափոխվել է Հայաստան

82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր երեխաների հետԱպագա պարեկների պետական ամփոփիչ ստուգումները մեկնարկել են Hermès Birkin պայուսակը Փարիզում աճուրդի կհանվի Մադուրոն բանտում կարդում է Աստվածաշունչ և Ղուրան. NYTԹրամփը կասկածում է, որ դեմոկրատները նորից կփորձեն իրեն իմփիչմենթի ենթարկելՄարզերից ավտոմեքենաների մուտքը Երևան սահմանափակելու հարց օրակարգում չկաՀանսի Ֆլիկը ամփոփել է Իսպանիայի Լա լիգայի 12-րդ տուրի կենտրոնական հանդիպումըՆոր դերերի, իրագործվող երազանքների ու չսպառվող բեմական սիրո սկիզբԾաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունըՄանչեսթեր Յունայթեդը թարմացրել է մի շարք պատմական հակառեկորդներՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի կազմավորման 5-րդ հոբելյանական տարեդարձըՎահան Բիչախչյանը դիպուկ հարվածով գրավել է մրցակցի դարպասըՎրաստանում հայտնաբերված՝ սպանության մեղադրանքով հետախուզվող 37-ամյա տղամարդը տեղափոխվել է ՀայաստանՆոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներԵրևանում նախապատրաստվում են Հայաստան-Իրան միջկառավարական հանձնաժողովի նիստինԻրանն Ադրբեջանի դեսպանին կանչել է ԱԳՆՏնտեսական վիճակի բարելավմանը զուգահեռ ավտոմեքենաների թիվն ավելանալու էՎարչապետն ընդունել է Իրանի փոխնախագահի գլխավորած պատվիրակությանըԻսրայելի նոր կառավարությունը կձևավորի ընդդիմադիր «Յաշար» կուսակցության առաջնորդ Գադի ԱյզենկոտըԿոնգոյում մայիսից ի վեր ավելի քան 5 հազար մարդ է մահացել էբոլայիցԱյս տարի տրանսպորտի գնի բարձրացում չենք նախատեսում. Տիգրան Ավինյան800-ամյա Շնադից դղյակը վաճառքի է հանվել ընդամենը 1 եվրոյովՆԳ նախարարը, նախարարության և Ոստիկանության ղեկավար կազմը հարգանքի տուրք են մատուցել Ոստիկանության զորքերի զոհված ծառայողների հիշատակին (տեսանյութ)Մետրոյի «Աջափնյակ» կայարանի կառուցման համար 2027-ի բյուջեով նախատեսվել է 2 մլրդ դրամԱրվեստանոց՝ սեփական գյուղում Ֆերմին Լոպեսը հաղթանակ պարգևելով իր թիմինԵրևանում վերջին տարիներին 45 մանկապարտեզ ենք սարքել. Տիգրան Ավինյանը՝ ՄանուկյանինՀայաստան–Իրան առևտրաշրջանառությունը վերջին տարիներին աճել է․ Մհեր Գրիգորյանն ընդունել է ՓուրմոհամմադիինԻրանն Ադրբեջանի դեսպանին կանչել է ԱԳՆ՝ երկրի 14 քաղաքացիների «պերսոնա նոն գրատա» հայտարարելու պատճառովՕդի ջերմաստիճանը կնվազի. առաջիկա օրերին սպասվում է առանց տեղումների եղանակԴեմոկրատները կքննարկեն Փիթ Հեգսեթի իմփիչմենթի մասին բանաձևըՆիկոլ Փաշինյանը նոյեմբերի 11-ին կմեկնի ԹուրքիաԻրանը վերականգնել է իր նավթային ենթակառուցվածքների 80%-ը ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածներից հետոԹուրքիայի Իզմիր քաղաքում պայթյուն է տեղի ունեցել մետալուրգիական գործարանում. Կան զոհերՌԴ-ում Ադրբեջանից ներկրված նռան խմբաքանակում կարանտինային վնասատու է հայտնաբերվելՆիդեռլանդներում ցույցի մասնակիցները պահանջում են պատժամիջոցներ ձեռնարկել Իսրայելի դեմԹաղման նպաստների կարգը չի փոխվի. նախարարԻ՞նչ փոփոխություններ են նախատեսվում Արցախից տեղահանվածների աջակցության ծրագրերումԿրակովի կրակոցների հեղինակը մահացել է հիվանդանոցումTRIPP-ի հետ կապված՝ բյուջետավորված գումար չունենքԿոռուպցիոն ռիսկերը կրում են իշխանական լծակներ ունեցողներըՖիորենտինա-Յուվենտուս հանդիպումն անցավ անզիջում պայքարում Շիրակի քրեական ոստիկանները թմրանյութով փաթեթներ տեղադրելիս ձերբակալել են 29-ամյա գյումրեցու (տեսանյութ)Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերըՄոլդովան հայտարարել է ռուսական գազ գնելուց ամբողջությամբ հրաժարվելու մասինԹուրք և ադրբեջանցի բռնցքամարտիկների մենամարտը վերածվել է զանգվածային ծեծկռտուքի (տեսանյութ)Երթևեկության կազմակերպման փոփոխություն Արմենակյան փողոցի և Սարալանջի պողոտայի խաչմերուկումԿան ազատությունից զրկված անձինք, ում հետ կապված ազատազրկման գործընթացը հարցեր է առաջացնումԱԺ ծեծկռտուքի գործով քրեական վարույթ է հարուցվելՊատճառները տարբեր են՝ սկսած ոչ կանոնադրային հարաբերությունների տրամաբանությունից
Հայաստան

Մեկ ամսում շուրջ 150 մլն դոլարի աջակցություն. ո՞ր երկրներն են ձեռք մեկնել Հայաստանին COVID-19–ի դեմ պայքարի համար

Վերջին մեկ ամսվա ընթացքում նոր տեսակի կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակներում մեկ տասնյակ պետություններ և միջազգային կազմակերպություններ Հայաստանին տրամադրել կամ տրամադրելու են շուրջ 150 մլն դոլարի օգնություն։ NEWS.am–ն առանձնացրել է Հայաստանին տրամադրված աջակցությունները և աջակցության խոստումները՝ համադրելով մինչ օրս բաց աղբյուրներում հրապարակված պաշտոնական տվյալները։

Եվրոպական միություն

Հայաստանում ԵՄ գրասենյակը ապրիլի 2–ին հայտարարեց, որ Եվրոպական միությունը 51 միլիոն եվրո աջակցություն կտրամադրի Հայաստանին՝ կորոնավիրուսային համավարակի դեմ միասին պայքարելու նպատակով։ Նախատեսվում է աջակցությունն ուղղել բժշկական սարքավորումների մատակարարման, բժշկական և լաբորատորիաների անձնակազմի համար դասընթացների կազմակերպման, ՓՄՁ-ներին և բիզնես հանրությանը ցուցաբերվող աջակցության, ինչպես նաև կորոնավիրուսային վարակի բռնկման հետևանքով տուժած անձանց սոցիալական և հումանիտար օգնության տրամադրմանը: Օրեր անց Հայաստանում Եվրոպական միության պատվիրակությունը տեղեկացրեց, որ ԵՄ–ն աջակցությունը մեծացրել է և անհետաձգելի, կարճաժամկետ կարիքների համար պատրաստ է Հայաստանին տրամադրել 92 մլն եվրո։ Իսկ արդեն ապրիլի 17–ին հայտնի դարձավ, որ Եվրոպական միությունը Հայաստանին կտրամադրի 456.500 եվրո օգնություն գյուղատնտեսության ոլորտում կորոնավիրուսի ճգնաժամի բացասական ազդեցությունը մեղմելու նպատակով: Աջակցությունը կտրամադրվի Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող և Ավստրիական զարգացման համագործակցության կողմից համաֆինանսավորվող «ԵՄ Կանաչ գյուղատնտեսության նախաձեռնություն Հայաստանում (EU-GAIA)» ծրագրի բյուջեի շրջանակներում։ Ապրիլի 21–ին կառավարությունում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ Հայաստանի փոխարտգործնախարար Ավետ Ադոնցը հայտարարեց, որ ԵՄ–ն ԱՀԿ–ի միջոցով Հայաստանին տրամադրելու է 3.5 մլն եվրո օգնություն 90 մլն օգնության ընդհանուր ծրագրից։

Ամերիկայի Միացյալ Նահանգներ

Մարտի 28–ին ԱՄՆ-ի պետքարտուղարությունը տեղեկացրեց կորոնավիրուսի համաճարակի դեմ պայքարի շրջանակում Հայաստանին օգնություն ցուցաբերելու մասին։ Մասնավորապես՝ ԱՄՆ-ի պետքարտուղարությունը և Միջազգային զարգացման գործակալությունը նախատեսում են Հայաստանին տրամադրել 1.1 մլն ԱՄՆ դոլար, որը կուղղվի Հայաստանում առողջապահության ոլորտի բարելավմանը, մասնավորապես լաբորատոր համակարգերի զարգացմանը, կորոնավիրուսի դեպքերի բացահայտման հնարավորությունների մեծացմանը, փորձագիտական շրջանակների աջակցությանն ու մի շարք այլ ոլորտներին: Ավելի ուշ Հայաստանում ԱՄՆ-ի դեսպան Լին Թրեյսին հայտարարեց աջակցության ծավալների մեծացման մասին.

«Ի հավելումն նախկինում նշված 1 մլն 100 հազար դոլարի՝ որոշում է կայացվել Հայաստանին հատկացնել ևս 600 հազար դոլար»,–նշել է դեսպանը, հավելելով, որ այս աջակցությունը կտրամադրվի UNICEF–ի միջոցով։ Այնուհետև Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը (ANCA) հայտարարեց ԱՄՆ Պետքարտուղարության կողմից ևս 25 մլն դոլարի աջակցությության մասին։ Հաղորդագրության համաձայն՝ Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը աջակցության խնդրանքով դիմել էր ԱՄՆ պետքարտուղարությանը. դրական որոշմամբ պատասխանը ստորագրել է Կովկասի և Արևելյան Եվրոպայի հարցերով պետքարտուղարի օգնականի տեղակալ Ջորջ Քենթը:

Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն

Մարտի 23–ին ՀՀ-ում ՉԺՀ դեսպան Թիեն Ըրլունը ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ավետ Ադոնցի հետ հեռախոսազրույցի ընթացքում հայտարարեց, որ Չինաստանը պատրաստ է Հայաստանին հավելյալ աջակցություն ցուցաբերել՝ անհատույց տրամադրելով 110.000 ԱՄՆ դոլար արժողությամբ բժշկական հատուկ արտահագուստ և թոքերի արհեստական օդափոխության սարքեր։

Շվեյցարիա

Մարտի 26–ին հայտնի դարձավ, որ Շվեյցարիայի կառավարությունը COVID-19 նոր տեսակի կորոնավիրուսի դեմ պայքարում Հայաստանի կառավարությանը որպես օգնություն կհատկացնի 40 հազար շվեյցարական ֆրանկ։ Շվեյցարիայի դեսպանության տարածած հայտարարության մեջ նշվում է, որ նախարարության եւ զարգացման ու համագործակցության շվեյցարական գործակալության միջեւ ստորագրված համաձայնագրի շրջանակում ձեռք է բերվելու թոքերի արհեստական օդափոխման 2 սարք:

Ռուսաստանի Դաշնություն

Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի երկկողմ փոխհամագործակցության շրջանակներում նոր կորոնավիրուսային վարակի տարածման կանխարգելման և հակահամաճարակային միջոցառումների կազմակերպմանն աջակցման նպատակով ապրիլի 7–ին Հայաստանի Հանրապետություն ժամանեց ՌԴ զինված ուժերի մասնագետների թիմը՝ իրենց հետ բերելով COVID-19 վարակի հետազոտություններ կատարելու հնարավորությամբ շարժական լաբորատորիա։ Պաշտպանության նախարարության տրամադրության տակ այդ համակարգերը հնարավորություն կընձեռեն իրականացնել ՀՀ զինված ուժերի և ՀՀ-ում տեղակայված ՌԴ 102-րդ ռազմաբազայի անձնակազմի հետազոտությունները:

Շարժական լաբորատորիան սկսել է աշխատել ապրիլի 9-ից։

Իսկ արդեն ապրիլի 10–ին ԵԱՏՄ միջկառավարական խորհրդակցության ժամանակ «Ռոսպոտրեբնադզոր»-ի տնօրեն Աննա Պոպովան հայտարարեց, որ որոշում է ընդունվել Հայաստանին ռեագենտներ տրամադրել կորոնավիրուսի 20 000 հետազոտում անցկացնելու համար: Նույն օրը նախատեսված օգնությունը հասավ Հայաստան։

Համաշխարհային բանկ (ՀԲ)

Ապրիլի 3–ին Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակը հաղորդագրություն տարածեց՝ հայտնելով, որ ՀՀ առողջապահության նախարարության խնդրանքով Համաշխարհային բանկը 3 մլն ԱՄՆ դոլար է հատկացրել Հայաստանին՝ կորոնավիրուսի հաստատված ախտորոշմամբ անձանց ինտենսիվ թերապիայի համար անհրաժեշտ սարքավորումների ու պարագաների ձեռքբերման հրատապ կարիքները բավարարելու համար։ «Այս միջոցները կօգնեն «Հիվանդությունների կանխարգելումն և վերահսկում» ընթացիկ ծրագրի շրջանակներում ձեռք բերել թոքերի արհեստական օդափոխության 50 սարք՝ 1.35 մլն ԱՄՆ դոլար արժողությամբ», - նշված է հաղորդագրությունում:

ՄԱԿ–ի Ատոմային էներգիայի միջազգային գործակալություն (ՄԱԳԱՏԷ)

Ապրիլի 21–ին կառավարությունում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Ավետ Ադոնցը հայտարարեց որ իրականացվում է 6 մլն ԱՄՆ դոլար բյուջե ունեցող օգնության ծրագիր ՄԱԳԱՏԷ-ի` Ատոմային էներգիայի միջազգային գործակալության կողմից, որի շրջանակներում Հայաստան կբերվեն կորոնավիրուսի նոր տիպի 2000 թեստ` ստեղծված ատոմային մեթոդների հիման վրա, որոնք մի քանի ժամվա ընթացքում տալիս են թեստավորման արդյունքները։