Գերմանիայի իշխանությունները կարանտինային միջոցառումների հետագա մեղմումը կքննարկեն մայիսի 6-ից ոչ շուտ
Ապրիլի 20-ին մեղմված SARS-CoV-2 վիրուսի դեմ պայքարի միջոցառումների հետեւանքները հնարավոր կլինի գնահատել միայն 2 շաբաթից, հայտարարել է Գերմանիայի կանցլերը: Ավելի վաղ Անգելա Մերկելը կոչ էր արել պատրաստվել երկարատեւ սահմանափակումների, հայտնում է DW-ն:
Գերմանիայի դաշնային եւ երկրամասային իշխանությունները սահմանափակող միջոցառումների հետագա մեղմացման մասին որոշում կընդունեն մայիսի 6-ից ոչ շուտ, որոնք մտցվել էին SARS-CoV-2 կորոնավիրուսի դեմ պայքարի համար: Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը այս մասին հայտարարել է ապրիլի 23-ի երեկոյան: Նրա խոսքով՝ ապրիլի 20-ին մտցված կարանտինի որոշ մեղմացումների (մասնավորապես՝ ոչ մեծ խանութների բացում) թույլտվությունների հետեւանքները հնարավոր կլինի գնահատել միայն 2 շաբաթ հետո: Ավելի վաղ սպասվում էր, որ կանցլերը եւ երկրամասերի վարչապետները հետագա մեղմումը կքննարկեն ապրիլի 30-ին:
Դրանից բացի, կանցլերը Գերմանիայի բնակիչներին կոչ է արել պատրաստ լինել համավարակի հետ կապված երկարատեւ կարանտինային միջոցառումների: Մերկելը նաեւ քննադատել է մի շարք երկրամասերի ղեկավարությանը միջոցառումները հանելու հապճեպության պատճառով, սակայն կոնկրետ քաղաքական գործիչների անուններ չի տվել:
Նոր կորոնավիրուսի առաջացրած COVID-19 թոքային հիվանդության բռնկումը տեղի է ունեցել 2019 թվականի վերջին Չինաստանում: Այդ պահից ի վեր վիրուսը թափանցել է աշխարհի 210 երկիր ու տարածքներ եւ հայտնաբերվել է մոլորակի ավելի քան 2,7 մլն բնակչի մոտ, իսկ 190 հազարից ավելին մահացել է: Ռոբերտ Կոխի անվան ինստիտուտի տվյալներով՝ Գերմանիայում ապրիլի 24-ի առավոտվա դրությամբ գրանցված է 150 383 վարակակիր, COVID-19-ով 5321 հիվանդ մահացել է:


















































Մահացել է ՀՀ վաստակավոր արտիստ Արտաշես Ալեքսանյանը
«Ուժեղ Հայաստան»-ը կվերցնի մանդատները և կգնա Ազգային ժողով
Ռուբինյանը հայտարարել է, որ «Ուժեղ Հայաստան»-ը կօգտագործի մանդատները՝ փորձելով խուսափել արդարադատութ...
Ուկրաինան հարվածել է Ռուսաստանի վերջին խոշոր նավթավերամշակման գործարանին
Կասեցվել է Վանաձորի գազալցակայաններից մեկի հեղուկ գազի վաճառքը
Ֆրանսիայի Լալիկ թանգարանից գողացել են 4 միլիոն եվրո արժողությամբ զարդեր. Le Parisien
Դոնալդ Թրամփը հատուկ դեր է խաղացել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության օրակարգն առաջ մղելու գործո...
Հայաստանը մասնակցել է ՄԱԿ-ի ESCAP-ի Շրջակա միջավայրի և զարգացման կոմիտեի 9-րդ նստաշրջանին
Կարծում եմ, որ այս հակամարտությունը կարող է լուծվել. Թրամփ
Շատ եմ ցանկանում, որ չեմպիոն դառնա ֆուտբոլ խաղացող հավաքականը