Կոնտեն բացատրել է, թե ինչու է ճանկել եւ հրել իր օգնականին (Տեսանյութ)
Լոնդոնի «Չելսիի» իտալացի գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն բացատրել է, թե ինչու է «Արսենալի» դեմ Անգլիայի առաջնության 24-րդ տուրի հանդիպման ժամանակ հրել իր օգնական Անջելո Ալեսիոյին:
«Նա միշտ ձեռքիս տակ է ընկնում: Անկյունայինի իրացման ժամանակ ես պետք է փոխեի խաղացողների դիրքերը, քանի որ երկրորդ անկյունայինի ժամանակ «Արսենալն» առաջ էր ուղարկել վեց խաղացողների եւ նրանցից մեկին մենք բաց թողեցինք տուգանային հրապարկի մոտ: Դա շատ վտանգավոր էր: Ես փորձում էի այդ մասին բղավել մեր խաղացողներին եւ օգնականիս հրահանգեցի միտքս փոխանցել ֆուտբոլիստներին: Մեզ չհաջողվեց դա անել եւ կարող էինք գոլ բաց թողնել: Անջելոն գերազանց է ինձ ճանաչում եւ գիտի, թե ինչքան հուզական կարող եմ լինել այդպիսի պահերի: Կարեւոր է, որ կենտրոնացումը չկորցնեն նաեւ մարզիչները, քանի որ մենք հաղթում եւ պարտվում ենք միասին»,- Կոնտեի խոսքը մեջբերում է «Չելսիի» կայքը:
Հիշեցնենք, որ «Չելսին» այդ խաղում «Արսենալին» հաղթել է 3:1 հաշվով եւ գլխավորում է մրցաշարային աղյուսակը:


















































Լույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդուն
Դեպի Երևան․ ինչպե՞ս (տեսանյութ)
Շարունակում ենք ստուգայցերը ՊՆ զորամասեր (տեսանյութ)
Արգենտինան ներկայացնող Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ նվաճեց
Z համաշխարհային պատերազմը վերադառնում է
Առաջին նոր երգ` հարսանիքից հետո
Ով կներկայացնի Հայաստանն այս տարի «Մանկական Եվրատեսիլ» մրցույթում
Մադրիդի քաղաքապետարանը ՀՀ դրոշի գույներով լուսավորել է Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը
Առանձին շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում