Իսկ դուք հիշո՞ւմ եք Ջունգլին եւ այն հայտնի ծեծը
Երեւանի կենտրոնում Գեւորգ Սարգսյանի՝ «Ջունգլի» կողմից կնոջը ծեծելու դեպքով հարուցված քրեական գործը կարճվել է:
Հիշո՞ւմ եք Ջունգլին, որը փողոցում, օրը ցերեկով դաժան ծեծի էր ենթարկում կնոջը:Հիմա, ինչպես հասկացաք, գործը կարճվել է:
NEWS.am-ին Սարգսյանի պաշտպան Թամարա Բաղդասարյանը հայտնեց, որ քրգործը կարճվել է հաշտության հիմքով: Այո, ծեծ ուտողն ու ծեծողը հաշտվել են: Իրոք, մ,ենք լավ,շատ լավ ազգ ենք:
Հիշեցնենք, որ ըստ մեղադրական եզրակացության` Գեւորգ Սարգսյանը («Ջունգլը») «Ֆեյսբուք» սոցիալական կայքում կնոջ լուսանկարները ինչ-որ անձի կողմից հավանություն տալու կապակցությամբ ծագած վիճաբանության վերաբերյալ նրա հետ խոսելու պատրվակով 2016թ. նոյեմբերի 26-ին հանդիպել է կնոջը, առաջարկել անցնել փողոը, սակայն նա չի համաձայնվել: «Ջունգլը», նրա ձեռքից բռնած քաշելով, անցկացրել է փողոցը, ցանկացել նստեցնել իր ընկերոջ ավտոմեքենան, ինչի ընթացքում ձեռքերով հարվածներ է հասցրել կնոջ մարմնի տարբեր հատվածներին, կծել է նրա ձախ թեւը:
Հիմա կինը ներել է նրան: Եւ հիմա հարց, եթե առաջիկայում այս կինը ենթարկվի բռնության, ո՞վ է կանգնելու նրա կողքին:

















































