Հիմա էլ ԵԿՄ-ն հիմնադրամ բացեց
Հիմնադրամ բացելու ժամանակներ են: Ով, երբ ուզում է՝ հիմնադրամ է բացում: Հերթը ԵԿՄ-ինն է:
ԵԿՄ-ի տարածած հաղորդագրությունում այս իրադարձությունն այսպես է ներկայացվում. «Եռասերունդ Երկրապահ կամավորականների միությունը հերթական հայրենասիրական ակցիայով է հանդես եկել։ Երկրապահի օրվա եւ մայիսյան տոների կապակցությամբ երեք սերունդների երկրապահները՝ վարչության անդամներ, բոլոր տարածքային բաժանմունքների, մարզային խորհուրդների կազմերում ընդգրկված երկրապահներ, ավագ սերնդի, երիտասարդ եւ պատանի երկրապահներ, կամավորականության սկզբունքով նվիրատվություններ են արել «Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին»։ Նախաձեռնության հեղինակը ԵԿՄ վարչության նախագահ, Արցախի հերոս, Զորավար Մանվել Գրիգորյանն էր։ Առաջին նվիրատվություն անողներն էլ Զորավարն ու իր ընտանիքի անդամներն էին՝ երեխաները, թոռները, հարազատները»։
Ինչպես ասում են՝ առանց մեկնաբանությունների:

















































