Լոռիում 25-ամյա երիտասարդը ծեծել է կնոջն ու զոքանչին
Լոռու մարզում 25-ամյա երիտասարդը հայտնվել է դատարանում՝ կնոջն եւ զոքանչին ծեծելու մեղադրանքով:
Ըստ մեղադրական եզրակացության՝ 25-ամյա Գեւորգն ապրիլի 4-ին ու 5-ին ծեծել է կնոջն ու զոքանչին՝ պատճառելով թեթեւ մարմնական վնասվածքներ:
Գեւորգին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածի հատկանիշներով: Խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:
Գործը քննվելու է Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում:

















































