ԱՄՆ-ում երկու թուրք է ձերբակալվել ՝ Թուրքիայի դեսպանատան մոտ ցուցարարների վրա հարձակման գործով
ԱՄՆ-ում երկու թուրք է ձերբակալվել՝ անցած ամիս Վաշինգտոնում Թուրքիայի դեսպանատան մոտ բողոքի խաղաղ ակցիայի մասնակիցների ծեծին մասնակցելու համար, հայտնում է The Daily Caller-ը։
ԱՄՆ Պետդեպարտամենտը հաստատել է այդ տեղեկությունը՝ հայտնելով, որ ձերբակալվել են Էյուփ Յըլդըրըմն ու Սինան Նարինը։ «Հիմա մեղադրանք առաջադրելուց հետո Պետդեպարտամենտը կկշռադատի նշված անձանց նկատմամբ օրենքի համաձայն լրացուցիչ պատժամիջոցների հնարավորությունները։ Հետագա քայլերը համաչափ կլինեն մեղադրանքներին»,- հայտնել է Պետդեպարտամենտի ներկայացուցիչը։
Նշում են, որ 50-ամյա Էյուփ Յըլդըրըմը Նյու Ջերսիում շինարարական ընկերության սեփականատեր է։ Նրան մեղադրանք են առաջադրել ծանրացուցիչ հանգամանքներում հարձակման համար, որի հետեւանքով մարմնական վնասվածքներ են հասցվել։ Սինան Նարինին մեղադրանք է առաջադրվել ծանրացուցիչ հանգամանքներում հարձակման համար։
Պարբերականը նշում է, որ իրադարձությունների վայրում արված տեսագրության մեջ երեւում է, թե ինչպես է Էյուփ Յըլդըրըմը ոտքերով հարվածում բողոքի ակցիայի կին մասնակցին, որը գետնին է պառկած։
Նշենք, որ մայիսի 16-ին Վաշինգտոնում Թուրքիայի դեսպանատան մոտ Թուրքիայի նախագահի ԱՄՆ կատարած այցի դեմ բողոքող խաղաղ ցուցարարների վրա մի խումբ անձիք էին հարձակվել՝ այդ թվում Էրդողանի թիկնապահները։ Հարձակման հետեւանքով 9 մարդ վիրավորում էր ստացել ու հիվանդանոց տեղափոխել։ Սակայն առայսօր ոչ ոք չէր ձերբակալվել։


















































Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Մինիոնները վերադառնում են
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Ավինյանը բացում է հին պայմանագրերի դարակները․ Ծառուկյանի «Մուլտի Ուելնեսին» մեկ ամիս ժամանակ է տրվել
Մունդիալ-2026․ մեկնարկն արդարացնո՞ւմ է սպասելիքները
Դրամն արժևորվում է՝ գները դրամով թանկանում․ ինչո՞ւ
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 8 վարչական շրջաններում և 9 մարզերում
ԲՀԿ-ն դիմել է ՍԴ՝ վիճարկելու ընտրությունների արդյունքները
ՀՀ-ում կացության կարգավիճակ ստանալու գործընթացի շրջանակում մատուցվող ծառայությունները կթվայնացվեն
Եթե քաղաքացին 2026-ին օգտվել է ատամնաբուժական ծառայությունից, 2027-ին կարո՞ղ է ստանալ սոցիալական ծախ...