Համավարակի հետեւանքով առաջացած անկումը հատկապես ծանր հարված է հասցրել կանանց. ՄԱԿ
Կորոնավիրուսի տարածման հետեւանքով առաջացած տնտեսական անկումը հատկապես ծանր հարված է հասցրել կանանց, եւ դա պետք է հաշվի առնել ճգնաժամին արձագանքելիս եւ հեռանկարային զարգացումը պլանավորելիս: Նման տեսակետ չորեքշաբթի օրը Ժնեւում կայացած ճեպազրույցին հայտնեց ՄԱԿ-ի առևտրի և զարգացման հարցերով գլխավոր քարտուղարի տեղակալ Իզաբել Դյուրանը:
«Ակնհայտ է, որ ճգնաժամին արձագանքելիս աջակցության միջոցառումները պետք է ուղղված լինեն ոչ միայն արդյունաբերական խոշոր հատվածներին, մասնավորապես ՝ ավտոմոբիլային արդյունաբերությանը, որտեղ տղամարդիկ հիմնականում ավելի լայն ներկայացված են, այլեւ` միջին և փոքր ձեռնարկություններին, ինչպես նաեւ շատ փոքր ձեռնարկություններին եւ անհատ ձեռներեցներին»,- ասել է նա:
Ինչ վերաբերում է պետական պատվերների շուկային, ապա առաջնահերթություն պետք է տրվի «այն ապրանքներին եւ ծառայություններին, որոնք արտադրվում են այն ձեռնարկությունների կողմից, որտեղ կանայք ավելի շատ են»: «Նոր տնտեսական եւ սոցիալական կարգի պայմաններում, որը կտիրի կորոնավիրուսային պանդեմիայի ավարտից հետո, անհրաժեշտ է «կանանց եւ տղամարդկանց հավասարություն» ապահովել, նշել է Դյուրանը: Խոսքն այն մասին է, որպեսզի կանայք «ավելի լավ ներկայացված լինեն սոցիալ-տնտեսական որոշումների կայացման բոլոր մակարդակներում»:
Դյուրանն ընդգծել է, որ ներկայիս համաճարակի հետեւանքները «կանանց վրա ավելի շատ կանդրադառնան, քան տղամարդկանց», քանի որ «նրանք ավելի խոցելի են սոցիալ-տնտեսական առումով»: Կանայք «առաջինն են կորցնում իրենց աշխատանքը եւ եկամտի աղբյուրը», քանի որ հաճախ նրանց աշխատանքը ժամանակավոր է եւ անկայուն: Այդպես, զարգացող երկրներում գյուղատնտեսական ոլորտից դուրս աշխատատեղերի շուրջ 80 տոկոսը ոչ ֆորմալ հատվածին են վերաբերում, որտեղ հիմնականում ներկայացված են կանայք: Բացի այդ, պանդեմիկ ճգնաժամի պատճառով ծանր հարվածներ են հասցվել այնպիսի ոլորտների, ինչպիսիք են զբոսաշրջությունը եւ հյուրընկալությունը, ինչպես նաեւ սննդի արտադրությունը, որտեղ կին աշխատողներն ավելի շատ են:
Դյուրանի խոսքով` շատ պետությունների կողմից ընդունված բնակչության տեղաշարժի սահմանափակման միջոցները կանանց վրա եւս ավելի լուրջ ազդեցություն են ունեցել, քան տղամարդկանց: «Ընդհանուր առմամբ, հենց նրանք են խնամում տարեցներին եւ երեխաներին, եւ նրանք պետք է հրաժարվեին եկամտի աղբյուրից` անհրաժեշտ խնամք ապահովելու համար»,- պարզաբանեց փորձագետը: Նա նաեւ ուշադրություն հրավիրեց ընտանեկան բռնության խնդրի վրա, որն աճում է այն պայմաններում, երբ տեղաշրժը սահմանափակված է:
Կորոնավիրուսի բռնկում գրանցվել է 2019-ի վերջին Կենտրոնական Չինաստանում, իսկ ավելի ուշ տարածվել է շատ երկրներում: Մարտի 11-ին ԱՀԿ-ն այն որպես համավարակ է ճանաչել: Համավարակի ընթացքում մոտ 2 միլիոն մարդ է վարակվել կորոնավիրուսով, ավելի քան 125 հազար մարդ մահացել է:


















































Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Գայի պողոտայում գտնվող առևտրի կենտրոններից մեկում հրդեհ է բռնկվել
Հայաստան է ժամանել Վրաստանի պաշտպանական ուժերի հրամանատար Գիորգի Մաթիաշվիլին
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Խամենեիի գտնվելու վայրը գաղտնի է պահվում՝ անվտանգությունից ելնելով
Գազամատակարարման վթարային դադարեցում Երևանի մի շարք հասցեներում
ԱՄՆ դատարանը Ալյասկայում ընտրության վերաբերյալ մերժել է Թրամփի վարչակազմի հայցը