Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ապագա պարեկների պետական ամփոփիչ ստուգումները մեկնարկել են Hermès Birkin պայուսակը Փարիզում աճուրդի կհանվի Մադուրոն բանտում կարդում է Աստվածաշունչ և Ղուրան. NYT Թրամփը կասկածում է, որ դեմոկրատները նորից կփորձեն իրեն իմփիչմենթի ենթարկել Մարզերից ավտոմեքենաների մուտքը Երևան սահմանափակելու հարց օրակարգում չկա Հանսի Ֆլիկը ամփոփել է Իսպանիայի Լա լիգայի 12-րդ տուրի կենտրոնական հանդիպումը Նոր դերերի, իրագործվող երազանքների ու չսպառվող բեմական սիրո սկիզբ Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը Մանչեսթեր Յունայթեդը թարմացրել է մի շարք պատմական հակառեկորդներ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի կազմավորման 5-րդ հոբելյանական տարեդարձը Վահան Բիչախչյանը դիպուկ հարվածով գրավել է մրցակցի դարպասը Վրաստանում հայտնաբերված՝ սպանության մեղադրանքով հետախուզվող 37-ամյա տղամարդը տեղափոխվել է Հայաստան

82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր երեխաների հետԱպագա պարեկների պետական ամփոփիչ ստուգումները մեկնարկել են Hermès Birkin պայուսակը Փարիզում աճուրդի կհանվի Մադուրոն բանտում կարդում է Աստվածաշունչ և Ղուրան. NYTԹրամփը կասկածում է, որ դեմոկրատները նորից կփորձեն իրեն իմփիչմենթի ենթարկելՄարզերից ավտոմեքենաների մուտքը Երևան սահմանափակելու հարց օրակարգում չկաՀանսի Ֆլիկը ամփոփել է Իսպանիայի Լա լիգայի 12-րդ տուրի կենտրոնական հանդիպումըՆոր դերերի, իրագործվող երազանքների ու չսպառվող բեմական սիրո սկիզբԾաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունըՄանչեսթեր Յունայթեդը թարմացրել է մի շարք պատմական հակառեկորդներՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի կազմավորման 5-րդ հոբելյանական տարեդարձըՎահան Բիչախչյանը դիպուկ հարվածով գրավել է մրցակցի դարպասըՎրաստանում հայտնաբերված՝ սպանության մեղադրանքով հետախուզվող 37-ամյա տղամարդը տեղափոխվել է ՀայաստանՆոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներԵրևանում նախապատրաստվում են Հայաստան-Իրան միջկառավարական հանձնաժողովի նիստինԻրանն Ադրբեջանի դեսպանին կանչել է ԱԳՆՏնտեսական վիճակի բարելավմանը զուգահեռ ավտոմեքենաների թիվն ավելանալու էՎարչապետն ընդունել է Իրանի փոխնախագահի գլխավորած պատվիրակությանըԻսրայելի նոր կառավարությունը կձևավորի ընդդիմադիր «Յաշար» կուսակցության առաջնորդ Գադի ԱյզենկոտըԿոնգոյում մայիսից ի վեր ավելի քան 5 հազար մարդ է մահացել էբոլայիցԱյս տարի տրանսպորտի գնի բարձրացում չենք նախատեսում. Տիգրան Ավինյան800-ամյա Շնադից դղյակը վաճառքի է հանվել ընդամենը 1 եվրոյովՆԳ նախարարը, նախարարության և Ոստիկանության ղեկավար կազմը հարգանքի տուրք են մատուցել Ոստիկանության զորքերի զոհված ծառայողների հիշատակին (տեսանյութ)Մետրոյի «Աջափնյակ» կայարանի կառուցման համար 2027-ի բյուջեով նախատեսվել է 2 մլրդ դրամԱրվեստանոց՝ սեփական գյուղում Ֆերմին Լոպեսը հաղթանակ պարգևելով իր թիմինԵրևանում վերջին տարիներին 45 մանկապարտեզ ենք սարքել. Տիգրան Ավինյանը՝ ՄանուկյանինՀայաստան–Իրան առևտրաշրջանառությունը վերջին տարիներին աճել է․ Մհեր Գրիգորյանն ընդունել է ՓուրմոհամմադիինԻրանն Ադրբեջանի դեսպանին կանչել է ԱԳՆ՝ երկրի 14 քաղաքացիների «պերսոնա նոն գրատա» հայտարարելու պատճառովՕդի ջերմաստիճանը կնվազի. առաջիկա օրերին սպասվում է առանց տեղումների եղանակԴեմոկրատները կքննարկեն Փիթ Հեգսեթի իմփիչմենթի մասին բանաձևըՆիկոլ Փաշինյանը նոյեմբերի 11-ին կմեկնի ԹուրքիաԻրանը վերականգնել է իր նավթային ենթակառուցվածքների 80%-ը ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածներից հետոԹուրքիայի Իզմիր քաղաքում պայթյուն է տեղի ունեցել մետալուրգիական գործարանում. Կան զոհերՌԴ-ում Ադրբեջանից ներկրված նռան խմբաքանակում կարանտինային վնասատու է հայտնաբերվելՆիդեռլանդներում ցույցի մասնակիցները պահանջում են պատժամիջոցներ ձեռնարկել Իսրայելի դեմԹաղման նպաստների կարգը չի փոխվի. նախարարԻ՞նչ փոփոխություններ են նախատեսվում Արցախից տեղահանվածների աջակցության ծրագրերումԿրակովի կրակոցների հեղինակը մահացել է հիվանդանոցումTRIPP-ի հետ կապված՝ բյուջետավորված գումար չունենքԿոռուպցիոն ռիսկերը կրում են իշխանական լծակներ ունեցողներըՖիորենտինա-Յուվենտուս հանդիպումն անցավ անզիջում պայքարում Շիրակի քրեական ոստիկանները թմրանյութով փաթեթներ տեղադրելիս ձերբակալել են 29-ամյա գյումրեցու (տեսանյութ)Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերըՄոլդովան հայտարարել է ռուսական գազ գնելուց ամբողջությամբ հրաժարվելու մասինԹուրք և ադրբեջանցի բռնցքամարտիկների մենամարտը վերածվել է զանգվածային ծեծկռտուքի (տեսանյութ)Երթևեկության կազմակերպման փոփոխություն Արմենակյան փողոցի և Սարալանջի պողոտայի խաչմերուկումԿան ազատությունից զրկված անձինք, ում հետ կապված ազատազրկման գործընթացը հարցեր է առաջացնումԱԺ ծեծկռտուքի գործով քրեական վարույթ է հարուցվելՊատճառները տարբեր են՝ սկսած ոչ կանոնադրային հարաբերությունների տրամաբանությունից
Աշխարհ

Բելառուսը, չնայած կորոնավիրուսին, շարունակում է պատրաստվել Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 75-ամյակի զորահանդեսին

 Բելառուսը շարունակում է պատրաստվել Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 75-ամյակի առիթով ծրագրված զորահանդեսին, որին մասնակցելու է 185 միավոր տեխնիկա: Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը` հղում տալով Բելառուսի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությանը:

Ավելի վաղ Բելառուսի արտգործնախարար Վլադիմիր Մակեյը հայտարարել էր, որ Մինսկում Հաղթանակի օրվան նվիրված զորահանդեսի անցկացման վերաբերյալ երկրի իշխանությունները որոշում կկայացնեն Մայիսի 9-ին նախորդող օրերին` հաշվի առնելով կորոնավիրուսի տարածման հետ կապված իրավիճակը:

«Շարունակվում է Հայրենական մեծ պատերազմում խորհրդային ժողովրդի տարած հաղթանակի 75-ամյակին նվիրված զորահանդեսին մեխանիզացված շարասյան պատրաստությունը: Այս օրերին մարտական հաշվարկներն ու ռազմական տեխնիկայի անձնակազմերը Լիպկիի օդակայանի հարակից տարածքում մշակում են գործողությունների համակարգվածության հարցերը»,-նշված է երկրի պաշտպանության նախարարության հաղորդագրության մեջ:

Նախարարության ներկայացրած տվյալների համաձայն՝ ծրագրվում է, որ շարասյան կազմում կանցնի 18 հանդիսավոր հաշվարկ` լեգենդար Т-34 տանկի գլխավորությամբ, ընդհանուր առմամբ զորահանդեսին կներառվի 185 միավոր տեխնիկա: Շարասյան երկարությունը շուրջ 2 կմ կկազմի: Այս տարվա զորահանդեսը կտարբերվի նրանով, որ դրանում կներգրավվեն զինված ուժերի ռազմական տեխնիկայի միայն նոր և թարմացված օրինակները, ՆԳՆ ներքին զորքերի «Լիս» թեթև զրահապատ տրանսպորտային միջոցների հանդիսավոր հաշվարկը և հանրապետության ռազմական արդյունաբերության պետական կոմիտեի հանդիսավոր հաշվարկը, որը ներկայացված կլինի 27 նոր տեսակի զենքերով և ռազմական տեխնիկայով:

«Մեխանիզացված շարասյան կազմում կլինեն հզոր զրահապատ մեքենաներ, զենիթահրթիռային համակարգեր, հրետանային և հրթիռային համակարգեր: Դրանց թվում կլինեն Т-72Б3 տանկեր, БТР-80 և БТР-70МБ1 զրահափոխադրիչներ, «ԲելԳրադ» և «Պոլոնեզ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր, «Բոգատիր» և «Դրակոն» մեքենաներ, «Կայման» զրահապատ մեքենաներ և այլ ժամանակակից տեխնոլոգիաներ` արտադրված հենց Բելառուսում»,-տեղեկացրել են նախարարության մամուլի ծառայությունից:

Մարտի 27-ին Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել էր, որ Մինսկը մտադիր չէ կորոնավիրուսի համավարակի պատճառով չեղարկել Հաղթանակի 75-ամյակին նվիրված միջոցառումները: Նա նշել էր, որ երկրում ծրագրված բոլոր տոնական միջոցառումները կկազմակերպվեն բարձր մակարդակով:

Վերջին տվյալներով՝ Բելառուսում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 3281 և մահվան 33 դեպք:

Աշխարհում նոր տեսակի կորոնավիրուսի համավարակի հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 120 000-ը՝ հասնելով 126 757-ի, գրանցվել է վարակման 2 000 231 դեպք, ապաքինվել է 484 600 մարդ։ Այս մասին վկայում են Worldometers առցանց թարմացվող կայքի տվյալները։