Դանիան դարձել է Եվրոպայի առաջին երկիրը, որը կարանտինի ընթացքում այսօրվանից բացել է դպրոցներն ու մանկապարտեզները
Դանիան դարձել է առաջին եվրոպական երկիրը, որն ապրիլի 15-ից սկսել է բացել դպրոցներն ու մանկապարտեզները` երկրում մարտի 12-ին կորոնավիրուսի պատճառով կարանտինային սահմանափակումներ մտցնելուց հետո: Այս մասին տեղեկացնում է korrespondent.net կայքը:
Դանիայի կառավարությունը, հիմնվելով կորոնավիրուսի համաճարակի հաղթահարման գործում ունեցած հաջողությունների վրա, վերսկսում է մսուր-մանկապարտեզների և դպրոցների աշխատանքը: Դպրոցների աշխատանքը վերսկսվում է 1-ից 5-րդ դասարանների աշակերտների համար:
Տեղեկացվում է, որ այս հաստատությունների համար անվտանգության նոր կանոններ են սահմանվել, ներառյալ հեռավորության պահպանումը: Այն հաստատությունները, որոնք պատրաստ չեն բացվելու ապրիլի 15-ից, իրենց աշխատանքը կվերսկսեն գալիք երկուշաբթի օրվանից:
Այսպիսով՝ Դանիայում կարանտինային սահմանափակումների չեղարկման առաջին քայլն է արվում: Դանիան ճիշտ ժամանակին կարանտին սահմանելով և մարտի 14-ին երկրի սահմանները փակելով՝ կարողացավ նվազեցնել ամենօրյա վարակման դեպքերի թիվը, ինչը հաստատվում է միջազգային գիտական ինստիտուտների տվյալներով: Նվազում է նաև վարակվածների թիվը երկրի հիվանդանոցներում և վերակենդանացման բաժանմունքներում:
Վերջին տվյալներով՝ Դանիայում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 6706 դեպք, 299 մարդ մահացել է, 2692-ը` բուժվել:
Աշխարհում նոր տեսակի կորոնավիրուսի համավարակի հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 120 000-ը՝ հասնելով 126 757-ի, գրանցվել է վարակման 2 000 231 դեպք, ապաքինվել է 484 600 մարդ։ Այս մասին վկայում են Worldometers առցանց թարմացվող կայքի տվյալները։


















































Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Գայի պողոտայում գտնվող առևտրի կենտրոններից մեկում հրդեհ է բռնկվել
Հայաստան է ժամանել Վրաստանի պաշտպանական ուժերի հրամանատար Գիորգի Մաթիաշվիլին
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Խամենեիի գտնվելու վայրը գաղտնի է պահվում՝ անվտանգությունից ելնելով
Գազամատակարարման վթարային դադարեցում Երևանի մի շարք հասցեներում
ԱՄՆ դատարանը Ալյասկայում ընտրության վերաբերյալ մերժել է Թրամփի վարչակազմի հայցը