Daily Mail-ը քննադատել է Լուկաշենկոյին, մոռանալով Շվեդիայի մասին
Բրիտանական Daily Mail պարբերականն անդրադարձել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի` ապրիլի 13-ի այն հայտարարությանը, ըստ որի՝ Բելառուսում ոչ մի մարդ չի մահանա կորոնավիրուսից և կոշտ քննադատել է Բելառուսի նախագահի` կորոնավիրուսի հարցում վարած քաղաքականությունը:
Պարբերականը նշում է, որ «բռնապետն անտեսել է իր երկրում կորոնավիրուսից արդեն գրանցված մահվան 29 դեպքը, ուշադրություն չի դարձնում բժիշկների և մարդու իրավունքների պաշտպանների նախազգուշացումներին այն մասին, որ վիրուսը լուրջ չընդունելով՝ նա սեփական ժողովրդին դնում է «ցեղասպանության» սպառնալիքի տակ»:
Դրա փոխարեն նա երկրի 9,5 միլիոն բնակչությանն ասել է, որ իրենք գտել են դեղորայքների այն համադրությունը, որը փրկում է մարդկանց կորոնավիրուսից: Վաթսունհինգամյա քաղաքական գործիչը, որն արդեն քառորդ դարից ավելի երկաթյա բռունցքով ղեկավարում է Մինսկը, չի ասել, թե ինչ դեղամիջոցների մասին է խոսքը, փոխարենը նշել է. «Մարդիկ վախենում են: Այդ իսկ պատճառով ես ուզում եմ ասել, որ մեր երկրում ոչ ոք չի մահացել կորոնավիրուսից, ոչ ոք: Նրանք մահացել են քրոնիկ հիվանդություններից»: Լուկաշենկոն ընդգծել է, որ այս հարցում Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը համաձայնել է իր հետ:
Խոսելով վարակված մարդկանց մասին՝ նա ասել է. «Նրանք անգամ պետք է չանհանգստանան: Մեր երկրում ոչ ոք չի մահանա կորոնավիրուսից: Ես դա հրապարակայնորեն եմ հայտարարում: Դա իմ համոզմունքն է: Մենք արդեն այս տարվա փորձը ունենք: Եվ ելնելով մեր, չինական, եվրոպական և ամերիկյան փորձից՝ մենք տեսնում ենք՝ ինչպես պետք է աշխատենք»:
Բրիտանական պարբերականը հիշել է նաև, որ Լուկաշենկոն ավելի վաղ նշել էր, որ կորոնավիրուսը կարելի է բուժել՝ օղի խմելով, տրակտոր վարելով, շոգեբաղնիք գնալով կամ նոր ծնված ուլերի հետ խաղալով:
Բելառուսի նախագահը հրաժարվել է երկրում արգելել ֆուտբոլն ու տափողակով հոկեյը, չի փակել առևտրի կենտրոններն ու եկեղեցիները, կորոնավիրուսին էլ տվել է «փսիխոզ» անվանումը ու նշել է, որ համաշխարհային տերությունները դա օգտագործում են իրենց իշխանությունը մեծացնելու համար:
Պարբերականը նշում է, որ ապրիլի 12-ին երկրում տեղի է ունեցել «Դինամո Բրեստ-Իստոչ Մինսկ» ֆուտբոլային հանդիպումը, որին ներկա են եղել հազարավոր երկրպագուներ:
Գործարանները, մանկապարտեզները, դպրոցները, բարերը, գիշերային ակումբներն ու կինոթատրոնները բաց են մնում:
«Սա հանցագործության և սեփական ժողովրդին ոչնչացնելու սահմանն է: Ես սա կարող եմ համեմատել միայն Ռուանդայի 1994 թվականի ցեղասպանության հետ, ուղղակի այնտեղ այդ ամենը անմիջականորեն էր արվում, իսկ այստեղ` համաճարակի միջոցով: Ես այլ համեմատություններ չունեմ Լուկաշենկոյի գործողությունների համար»,-ասել է վարակաբան Անդրուս Վոյնիչը:
Վերջին տվյալներով՝ Բելառուսում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 2919 դեպք, 29 մարդ մահացել է, 203-ն՝ առողջացել:


















































Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Գայի պողոտայում գտնվող առևտրի կենտրոններից մեկում հրդեհ է բռնկվել
Հայաստան է ժամանել Վրաստանի պաշտպանական ուժերի հրամանատար Գիորգի Մաթիաշվիլին
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Խամենեիի գտնվելու վայրը գաղտնի է պահվում՝ անվտանգությունից ելնելով
Գազամատակարարման վթարային դադարեցում Երևանի մի շարք հասցեներում
ԱՄՆ դատարանը Ալյասկայում ընտրության վերաբերյալ մերժել է Թրամփի վարչակազմի հայցը