Ասանժը երկու երեխա է ունեցել Լոնդոնում Էկվադորի դեսպանատանը ապաստանելու ընթացքում․ ԶԼՄ-ներ
WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժը դարձել է երկու երեխաների հայր Լոնդոնում Էկվադորի դեսպանատանը թաքնվելու ընթացքում, հաղորդում է Daily Mail-ը։
Ասանժն ունեցել է երկու որդի․ այժմ Գաբրիելը 2 տարեկան է, իսկ Մաքսը՝ 1:
Ասանժի երկու երեխաների մայրը 37-ամյա փաստաբան Ստելա Մորիսն է, որը ծնվել է ՀԱՀ-ում։
Նա սիրահարվել էր WikiLeaks-ի հիմնադրին դեռեւս հինգ տարի առաջ, երբ զբաղվում էր Ասանժին արտահանձնելու հարցերով։
Զույգը նշանված է 2017 թվականից։
Հիշեցնենք, որ 48-ամյա Ասանժին սպառնում է արտահանձնում դեպի ԱՄՆ, որտեղ նա մեղադրվում է լրտեսության մեջ։ Ասանժը հետախուզվում է նաեւ Շվեդիայում, որտեղ նրան մեղադրանք է առաջադրվել բռնաբարության համար։


















































Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Գայի պողոտայում գտնվող առևտրի կենտրոններից մեկում հրդեհ է բռնկվել
Հայաստան է ժամանել Վրաստանի պաշտպանական ուժերի հրամանատար Գիորգի Մաթիաշվիլին
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Խամենեիի գտնվելու վայրը գաղտնի է պահվում՝ անվտանգությունից ելնելով
Գազամատակարարման վթարային դադարեցում Երևանի մի շարք հասցեներում
ԱՄՆ դատարանը Ալյասկայում ընտրության վերաբերյալ մերժել է Թրամփի վարչակազմի հայցը