ԵՀ ղեկավարը նախազգուշացրել է Հունգարիայի իշխանություններին արտակարգ դրությունը չարաշահելու դեպքում․ Bild am Sonntag
Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենը սպառնում է Հունգարիայի իշխանություններին COVID-19 պանդեմիայի առնչությամբ սահմանված արտակարգ դրության ռեժիմը չարաշահելու դեպքում, հաղորդում է DW-ը։
«Ես պատրաստ եմ միջոցներ ձեռնարկել, եթե սահմանափակումները դուրս գան թույլատրելի շրջանակներից»,-հայտարարել է նա կիրակի՝ ապրիլի 12-ին, Bild am Sonntag պարբերականում հրապարակված հարցազրույցում։ Եվրահանձնաժողովի ղեկավարը նշել է, որ Բուդապեշտի այդ գործողությունները կարող են ենթադրել պայմանավորվածությունները խախտելու շուրջ քննություն։
ԵՄ երկրներում իրավունք ունեն սահմանել արտակարգ դրություն պանդեմիայի պայմաններում, սակայն «միջոցառումները պետք է լինեն հանգամանքների հետ համաչափ, սահմանապակված ժամանակի առումով եւ պետք է գտնվեն դեմոկրատական ինստիտուտների հսկողության տակ, ընդգծել է ֆոն դեր Լյայենը։ Նրա խոսքով՝ Եվրահանձնաժողովը վերահսկում է այդ սկզբունքների իրականացումը ԵՄ բոլոր երկրներում։ Բրյուսելը «հատուկ ուշադրություն է դարձնում Հունգարիային նախկին փորձի պատճառով», հաելել է ԵՀ ղեկավարը։
Հունգարիայի խորհրդարանը մարտի 30-ին հաստատել է օրինագիծ, որն ընդլայնված լիազորություններ է շնորհում Վիկտոր Օբրանի կառավարությանն արտակարգ դրության ռեժիմի ընթացքում։ Ըստ փաստաթղթի՝ Հունգարիայի վարչապետ Օբրանը փաստացի միանձնյա կկարողանա կառավարել երկիրը հրամանների եւ որոշումների միջոցով։ Նրա կառավարությունը կկարողանա երկարացնել արտակարգ դրությունն անորոշ ժամկետով առանց խորհրդարանում քվեարկության։ Բացի այդ, օրենքը թույլ է տալիս կառավարությանը դադարեցնել որոշ օրենքներն իրագործելն ու կիրառել «այլ բացառիկ միջոցներ» COVID-19 պանդեմիայի դեմ պայքարում, ինչպես նաեւ նախատեսում է խիստ պատիժ կարանտինը խախտելու եւ SARS-CoV-2 կորոնավիրուսի մասին կեղծ տեղեկատվություն տարածելու համար։


















































Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Գայի պողոտայում գտնվող առևտրի կենտրոններից մեկում հրդեհ է բռնկվել
Հայաստան է ժամանել Վրաստանի պաշտպանական ուժերի հրամանատար Գիորգի Մաթիաշվիլին
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Խամենեիի գտնվելու վայրը գաղտնի է պահվում՝ անվտանգությունից ելնելով
Գազամատակարարման վթարային դադարեցում Երևանի մի շարք հասցեներում
ԱՄՆ դատարանը Ալյասկայում ընտրության վերաբերյալ մերժել է Թրամփի վարչակազմի հայցը