Ինչո՞վ է վտանգավոր ձեռքերը հաճախակի լվանալն ու ախտահանիչ նյութեր օգտագործելը. ՌԻԱ Նովոստի
Ձեռքերը հաճախ լվանալն ու սպիրտի բարձր պարունակությամբ ախտահանիչ նյութեր օգտագործելը կարող է չորացնել ձեռքերի մաշկը, ինչպես պնդում է բժշկական գիտությունների թեկնածու, Սեչենովի անվ. Առաջին ՄՊԲՀ-ի Վ.Ա.Ռախմանովի անվ. մաշկային եւ վեներական հիվանդությունների ամբիոնի դոցենտ Լյուդմիլա Սմիրնովան (Ռուսաստան):
ՌԻԱ Նովոստի-ի հետ զրույցում մասնագետն ասել է, որ ձեռքերն ախտահանելու համար ախտահանիչ նյութեր օգտագործել պետք է առավելագույնն օրական 2 անգամ: Ընդ որում՝ ախտահանիչ նյութերով խորհուրդ է տրվում օգտվել միայն նրանց, ովքեր լինում են հասարակական վայրերում. տանը դրա կարիքը չկա:
Մասնագետը նաեւ խորհուրդ է տվել չլվանալ ձեռքերը յուրաքանչյուր հինգ րոպե մեկ: Նա նշել է, որ ամենաօպտիմալ դեպքում ձեռքերը պետք է լվանալ օրական 6 անգամ:
Բազմաթիվ մասնագետներ պնդում են, որ եթե մաշկը շատ չորանա եւ ճաքեր առաջանան, այն կդառնա ավելի խոցելի տարբեր հիվանդությունների հարուցիչների նկատմամբ:
Կոսմետոլոգ Գալինա Կաշտանովան, իր հերթին, մատնանշել է մաշկի հետ կապված պոտենցիալ խնդիրները, որոնք կարող են առաջանալ նրանց մոտ, ովքեր փորձում են պայքարել վիրուսի դեմ քլոր պարունակող միջոցներով, ինչպես, օրինակ, քլորգեքսիդինը: Երկու մասնագետներն էլ համարում են, որ կարանտինի պայմաններում ցանկալի է օգտվել կրեմերից, որոնք կօգնեն փափկացնել եւ վերականգնել ձեռքերի մաշկը:
Հիշեցնենք, որ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը խորհուրդ է տալիս կորոնավիրուսից պաշտպանվելու համար պարբերաբար լվանալ ձեռքերը եւ մշակել դրանք առնվազն 60 տոկոսանոց սպիրտ պարունակող ախտահանիչ նյութերով:


















































Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Գայի պողոտայում գտնվող առևտրի կենտրոններից մեկում հրդեհ է բռնկվել
Հայաստան է ժամանել Վրաստանի պաշտպանական ուժերի հրամանատար Գիորգի Մաթիաշվիլին
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Խամենեիի գտնվելու վայրը գաղտնի է պահվում՝ անվտանգությունից ելնելով
Գազամատակարարման վթարային դադարեցում Երևանի մի շարք հասցեներում
ԱՄՆ դատարանը Ալյասկայում ընտրության վերաբերյալ մերժել է Թրամփի վարչակազմի հայցը