Ֆրանսիացի գիտնականները հայտնել են, թե ինչու են մարդիկ փռշտում արեւից
Ինչո՞ւ են որոշ մարդիկ փռշտում, երբ նայում են վառ լույսին: Գիտնականների խոսքով՝ այս հարցը անհանգստացրել է դեռեւս հնադարի մտածողներին: Այսօր գիտությունը հասել է զարգացման այն աստիճանին, որ կարող է այդ հարցին պատասխանել: Պարզվում է, որ ամբողջ հարցը եռվորյակ նյարդի առանձնահատկությունն է, փոխանցում է Planet- today-ը:
Խոսքը երեւույթի մասին է, որը հայտնի է որպես լուսային փռշտալու ռեֆլեքս: Ժողովրդի շրջանում այս ֆենոմենն ընդունված է անվանել «արեւի վրա փռշտալ»: Եթե դուք բախվել եք այս երեւույթին, ապա հնարավոր է՝ մտածել եք, թե այն հատուկ է բոլոր մարդկանց, բայց ոչ. վիճակագրության համաձայն՝ լուսային փռշտալու ռեֆլեքսը տարածված է բնակչության ընդամենը 20-35 տոկոսի շրջանում:
Երեւույթի պատճառները գենետիկ են: Գեների առանձնահատկությունների պատճառով, որոնք կոդավորում են եռվորյակ նյարդի կառուցվածքը, աչքի ցանցաթաղանթ հասնող վառ լույսը (մասնավորապես՝ արեգակի) կարող է ակտիվացնել ֆիզիոլոգիական պրոցեսներ, որոնք փռշտոց են առաջացնում: Ֆրանսիացի գիտնականներին հաջողվել է սա հաստատել, երբ որոշել են պարզել արեւի պատճառով փռշտալու պատճառները:
Հատկանշական է, որ գիտնականները մինչեւ հիմա չեն հայտնաբերել կոնկրետ գեն, մուտացիաներ, որոնք մարդկանց ստիպում են վառ լույսի պատճառով փռշտալ: Բայց հայտնի է, որ այս տարօրինակ մուտացիայի ժառանգական լինելու հավանականությունը 50 տոկոսը չի գերազանցում: Գիտնականների կարծիքով՝ այս գենի կրողները աշխարհում միատեսակ չեն տեղաբաշխված. այսինքն՝ որոշ երկրներում արեւից փռշտում են ավելի հաճախ, քան մյուսներում:


















































Մահացել է ՀՀ վաստակավոր արտիստ Արտաշես Ալեքսանյանը
«Ուժեղ Հայաստան»-ը կվերցնի մանդատները և կգնա Ազգային ժողով
Ռուբինյանը հայտարարել է, որ «Ուժեղ Հայաստան»-ը կօգտագործի մանդատները՝ փորձելով խուսափել արդարադատութ...
Ուկրաինան հարվածել է Ռուսաստանի վերջին խոշոր նավթավերամշակման գործարանին
Կասեցվել է Վանաձորի գազալցակայաններից մեկի հեղուկ գազի վաճառքը
Ֆրանսիայի Լալիկ թանգարանից գողացել են 4 միլիոն եվրո արժողությամբ զարդեր. Le Parisien
Դոնալդ Թրամփը հատուկ դեր է խաղացել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության օրակարգն առաջ մղելու գործո...
Հայաստանը մասնակցել է ՄԱԿ-ի ESCAP-ի Շրջակա միջավայրի և զարգացման կոմիտեի 9-րդ նստաշրջանին
Կարծում եմ, որ այս հակամարտությունը կարող է լուծվել. Թրամփ
Շատ եմ ցանկանում, որ չեմպիոն դառնա ֆուտբոլ խաղացող հավաքականը