Լուկաշենկոն հայտարարել է կորոնավիրուսով հիվանդներին անձամբ բուժելու պատրաստակամության մասին
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն այսօր Մինսկում կայացած նիստի ժամանակ հայտարարել է, որ երկրում պետք է ամեն ինչ անել մարդկանց բուժելու համար, այդ թվում նրանց, ովքեր վարակվել են կորոնավիրուսով: Այս մասին տեղեկացնում է belta.by կայքը:
«Ամեն մեկը պետք է իր գործով զբաղվի: Առանց տագնապի, հանգիստ և գեղեցիկ: Մենք միասին պետք է գեղեցիկ ձևով հաղթենք, մենք արժանի ձևով պետք է փրկենք մարդկանց: Մարդը չպետք է մտածի, որ եթե ինքն այնտեղ է ընկել վիրուսով, ուրեմն մահվան է դատապարտված: Ո՛չ: Բոլորին կփրկեն, բոլորին, ում հնարավոր է: Եվ մենք դրա համար պարտավոր ենք ամեն ինչ անել»,-ասել է Բելառուսի նախագահը:
Լուկաշենկոն կոչ է արել թեմայի շուրջ իրարանցում չստեղծել և նշել է, որ անհրաժեշտության դեպքում ինքն էլ պատրաստ է օգնության ձեռք մեկնել բժիշկներին:
«Եթե ինչ-որ բան կարող եմ անել ձեզ համար, ասացեք խնդրեմ: Ես արդեն նախարարին ասել եմ. եթե պետք է, Վլադիմիր Ստեպանովիչ, միասին կգնանք մարդկանց բուժելու: Նա ասում է, որ դեռևս պետք չէ»,-պատմել է Լուկաշենկոն:
Վերջին տվյալներով՝ Բելառուսում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 700 դեպք, մահացել է 13 մարդ, առողջացել` 53-ը:
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը մարտի 11-ին նոր կորանավիրուսը համավարակ էր հայտարարել: Վերջին տվյալներով՝ աշխարհում գրանցվել է վարակման 1 347 343 դեպք, 74 769-ը՝ մահվան ելքով, ապաքինվել է 284 882 մարդ։
Համաճարակի օջախ Չինաստանի սահմաններից դուրս վարակը տարածվել է 209 երկրում:


















































Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Գայի պողոտայում գտնվող առևտրի կենտրոններից մեկում հրդեհ է բռնկվել
Հայաստան է ժամանել Վրաստանի պաշտպանական ուժերի հրամանատար Գիորգի Մաթիաշվիլին
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Խամենեիի գտնվելու վայրը գաղտնի է պահվում՝ անվտանգությունից ելնելով
Գազամատակարարման վթարային դադարեցում Երևանի մի շարք հասցեներում
ԱՄՆ դատարանը Ալյասկայում ընտրության վերաբերյալ մերժել է Թրամփի վարչակազմի հայցը