Ադրբեջանը մտադիր է Ռուսաստանից Су-35 և МиГ-35 մարտական ինքնաթիռներ գնել
Ռուսաստանը պատրաստ է Ադրբեջանին մարտական ինքնաթիռներ մատակարարել: Այս մասին տեղեկացնում է minval.az կայքը` հղում անելով Ադրբեջանի պաշտպանության նախարարությանը:
«Ադրբեջանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև ռազմատեխնիկական համագործակցության շրջանակում Ադրբեջանի ռազմաօդային ուժերի մի խումբ մասնագետներ այցելել են Ռուսաստանի ռազմարդյունաբերական համալիրի ձեռնարկություններ: Ադրբեջանական պատվիրակությունը եղել է Су-35 և МиГ-35 մարտական ինքնաթիռներ արտադրող ռուսական ռազմական գործարաններում: Ռուսական կողմը պատրաստակամություն է հայտնել Ադրբեջանի զինված ուժերի պահանջներին համապատասխան քանակությամբ մարտական ինքնաթիռներ մատակարարել: Ադրբեջանական պատվիրակությանը ներկայացվել են ինքնաթիռների մարտավարական և տեխնիկական բնութագրերի, մարտական հնարավորությունների, սպառազինության, ինչպես նաև ինքնաթիռների արտադրության, շահագործման և պահպանման վերաբերյալ տվյալներ: Ադրբեջանցի ռազմական օդաչուները ռուսական ավիաբազաներում փորձնական թռիչքներ են կատարել МиГ-35 ինքնաթիռներով»,-ասված է Ադրբեջանի ՊՆ հաղորդագրության մեջ:
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը նշել է նաև, որ «Рособоронэкспорт» ընկերության ներկայացուցիչների և ռազմական գործարանների ղեկավարության հետ հանդիպումների ընթացքում Ադրբեջանը հետաքրքրություն է ցուցաբերել ռուսական ամենաժամանակակից ինքնաթիռների գնման հարցում:


















































Մահացել է ՀՀ վաստակավոր արտիստ Արտաշես Ալեքսանյանը
«Ուժեղ Հայաստան»-ը կվերցնի մանդատները և կգնա Ազգային ժողով
Ռուբինյանը հայտարարել է, որ «Ուժեղ Հայաստան»-ը կօգտագործի մանդատները՝ փորձելով խուսափել արդարադատութ...
Ուկրաինան հարվածել է Ռուսաստանի վերջին խոշոր նավթավերամշակման գործարանին
Կասեցվել է Վանաձորի գազալցակայաններից մեկի հեղուկ գազի վաճառքը
Ֆրանսիայի Լալիկ թանգարանից գողացել են 4 միլիոն եվրո արժողությամբ զարդեր. Le Parisien
Դոնալդ Թրամփը հատուկ դեր է խաղացել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության օրակարգն առաջ մղելու գործո...
Հայաստանը մասնակցել է ՄԱԿ-ի ESCAP-ի Շրջակա միջավայրի և զարգացման կոմիտեի 9-րդ նստաշրջանին
Կարծում եմ, որ այս հակամարտությունը կարող է լուծվել. Թրամփ
Շատ եմ ցանկանում, որ չեմպիոն դառնա ֆուտբոլ խաղացող հավաքականը