Շվեդիայի իշխանությունները օրենք են մշակում, որը թույլ կտա կորոնաիրուսով պայմանավորված «արտակարգ միջոցառումներ» ընդունել
Շվեդիայի կառավարությունը նոր օրենք է մշակում, որը թույլ կտա COVID-19-ի դեմ պայքարի համար «արտակարգ միջոցառումներ» ընդունել, հայտնում է The Guardian-ը՝ վկայակոչելով տեղական լրատվամիջոցներին:
Երկրում մտահոգություն է առաջացել՝ պայմանավորված այն հանգամանքով, որ երկրում ձեռնարկվող համեմատաբար մեղմ միջոցառումները՝ կապված համավարակի հետ, կարող են հանգեցնել մեծ թվով մահվան դեպքերի:
Շվեդիային հարեւան Դանիայում եւ Նորվեգիայում արդեն մտցվել է խիստ մեկուսացման ռեժիմ, փակված են երկրների սահմանները, չեն աշխատում դպրոցներն ու առաջին անհրաժեշտության ապրանքներ չվաճառող խանութները, իսկ Ֆինլանդիան Հելսինկիի շուրջը ամբողջ շրջանն ընդհանրապես մեկուսացրել է:
Եվ միայն շվեդներն են կարող, ինչպես նախկինում, խանութներ, ռեստորաններ հաճախել, գնալ վարսահարդարի մոտ եւ երեխաներին դպրոց ուղարկել:
Շվեդիան կիրակի հայտնել էր նոր տեսակի կորոնավիրուսի հետեւանքով մահվան 401 դեպքի մասին, ինչը 8 տոկոսով ավելի է շաբաթօրյա ցուցանիշից եւ ավելի շատ է, քան բոլոր երեք հարեւան երկրներում:


















































Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Գայի պողոտայում գտնվող առևտրի կենտրոններից մեկում հրդեհ է բռնկվել
Հայաստան է ժամանել Վրաստանի պաշտպանական ուժերի հրամանատար Գիորգի Մաթիաշվիլին
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Խամենեիի գտնվելու վայրը գաղտնի է պահվում՝ անվտանգությունից ելնելով
Գազամատակարարման վթարային դադարեցում Երևանի մի շարք հասցեներում
ԱՄՆ դատարանը Ալյասկայում ընտրության վերաբերյալ մերժել է Թրամփի վարչակազմի հայցը