Լրագրողն ուղիղ եթերում առաջարկություն է արել սիրելի աղջկան (տեսանյութ)
Ղազախական «Խաբար 24» հեռուստաալիքի թղթակից Մարկ Բրյուշկոն ուղիղ եթերում առաջարկություն է արել սիրելիին: Այս մասին գրում է ktk.kz կայքը: Կարանտինային ռեժիմի պատճառով զույգին չի հաջողվել հանդիպել Նովրուզի օրերին:
«Իմ սիրելի աղջիկը Կարագանդայում է մնացել: Նա նույնպես լրագրող է, «առաջնագծում» է աշխատում: Ես նրան պետք է առաջարկություն անեի մարտին, Նովրուզի օրերին պետք է այնտեղ գնայի: Բայց հիմա չգիտեմ քանի ամսից կամ շաբաթից կկարողանանք տեսնվել: Օգտվելով առիթից՝ ուզում եմ դիմել նրան: Յուլյա Վոլկովա, ես գիտեմ, դու դիտում ես ինձ ուղիղ եթերում, ամուսնացի՛ր ինձ հետ: Մենք մոտ ժամանակներս չենք տեսնվի, բայց ես ցանկանում եմ, որ դու իմանաս իմ բոլոր մտադրությունների մասին: Քո պատասխանին ես կսպասեմ հեռախոսով, ուղիղ եթերից հետո»,-ասել է լրագրողը:
Ուղիղ եթերից հետո հայտնի է դարձել, որ աղջիկը տվել է իր համաձայնությունը:


















































Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Գայի պողոտայում գտնվող առևտրի կենտրոններից մեկում հրդեհ է բռնկվել
Հայաստան է ժամանել Վրաստանի պաշտպանական ուժերի հրամանատար Գիորգի Մաթիաշվիլին
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Խամենեիի գտնվելու վայրը գաղտնի է պահվում՝ անվտանգությունից ելնելով
Գազամատակարարման վթարային դադարեցում Երևանի մի շարք հասցեներում
ԱՄՆ դատարանը Ալյասկայում ընտրության վերաբերյալ մերժել է Թրամփի վարչակազմի հայցը