Բելառուսը կորոնավիրուսի տարածումը կանխելու համար Ռուսաստանից օգնություն է խնդրել․ «Կոմերսանտ»
Բելառուսը երկրում կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով Ռուսաստանից օգնություն է խնդրել, այս մասին հայտնում է «Կոմերսանտ» պարբերականը՝ հղում տալով ռուսական պետական կառույցներում իր աղբյուրներին։
Հրատարակության զրուցակիցները մանրամասնել են, որ Մինսկը Մոսկվային խնդրել է բժշկական դիմակներ, թեստային համակարգեր և արհեստական շնչառական համակարգեր հատկացնել իրենց։ Աղբյուրներից մեկը հույս է հայտնել, որ բելառուսական իշխանությունները կսկսեն առավել պատասխանատու մոտեցում ցուցաբերել կորոնավիրուսի դեմ պայքարում։
«Մենք պաշտպանվում ենք դրանցից։ Սակայն այս խնդիրը պետք է համատեղ լուծենք, քանի որ եթե մի երկրում համաճարակն անկում ապրի, իսկ մյուսում նոր օջախ առաջանա, ապա սպառնալիքը, միևնույն է, կմնա»,- բացատրել է նա։
Հայտնի է դարձել, որ նման խնդրանքով Ռուսաստանին են դիմել գրեթե բոլոր ԱՊՀ երկրները՝ բացառությամբ Ուկրաինայի և Թուրքմենստանի։
«Տեղեկատվությունը հավաքվում և փոխանցվում է շտաբ, որտեղ էլ որոշում է կայացվում, թե ում որքան օգնություն պետք է հատկացվի»,- նշել է «Կոմերսանտի» զրուցակիցը։
Նախօրեին Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել էր, որ չի հասկանում կորոնավիրուսի պատճառով խիստ կարանտինային միջոցառումներ ձեռնարկողներին։ Նրա կարծիքով՝ կան շատ այլ հիվանդություններ, որոնց պատճառով երկրի քաղաքացիները բժշկական օգնություն են ստանում, իսկ Բելառուսում բոլորը կենտրոնացել են միայն կորոնավիրուսի վրա:
Վերջին տեղեկությունների համաձայն՝ Բելառուսում կորոնավիրուսով վարակվել է 163 մարդ։ Երկրում հիվանդությունից ապաքինվել է 53 հոգի, մահացել՝ 1-ը։
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը մարտի 11-ին նոր կորանավիրուսը համավարակ էր հայտարարել: Վերջին տվյալներով՝ աշխարհում գրանցվել է վարակման 859 338 դեպք, 42 334-ը՝ մահվան ելքով, ապաքինվել է 178 125 մարդ։
Համաճարակի օջախ Չինաստանի սահմաններից դուրս վարակը տարածվել է 203 երկրում:


















































Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Գայի պողոտայում գտնվող առևտրի կենտրոններից մեկում հրդեհ է բռնկվել
Հայաստան է ժամանել Վրաստանի պաշտպանական ուժերի հրամանատար Գիորգի Մաթիաշվիլին
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Խամենեիի գտնվելու վայրը գաղտնի է պահվում՝ անվտանգությունից ելնելով
Գազամատակարարման վթարային դադարեցում Երևանի մի շարք հասցեներում
ԱՄՆ դատարանը Ալյասկայում ընտրության վերաբերյալ մերժել է Թրամփի վարչակազմի հայցը