ԱՀԿ-ն բացատրել է՝ ինչու այլևս չի հրապարակում COVID-19-ից ապաքինվածների մասին տվյալները․ «ՌԻԱ Նովոստի»
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը դադարել է տվյալներ հրապարակել աշխարհում կորոնավիրուսային վարակից ապաքինվածների թվի մասին, քանի որ ոչ բոլոր երկրներն են հայտնում այդ տվյալները, «ՌԻԱ Նովոստի» գործակալությանը պարզաբանել է ԱՀԿ-ի պաշտոնական ներկայացուցիչ Թարիկ Յազարևիչը:
«Ինչ վերաբերում է Չինաստանի սահմաններից դուրս ապաքինման դեպքերին, ապա մենք չունենք տարբեր աղբյուրներից միասնական տվյալներ այն մասին, թե քանի մարդ է պաշտոնապես բուժվել COVID-19-ից, քանի որ ոչ բոլոր երկրներն են պարբերաբար հաղորդում այդ տվյալները»- ասել է նա:
Յազարևիչը հիշեցրել է, որ COVID-19-ը նոր հիվանդություն է, ուստի՝ անհրաժեշտ է ավելի շատ համաճարակաբանական տվյալներ ստանալ այն մասին, թե ինչպես կարելի է որոշել, որ հիվանդը լիովին ապաքինվել է։
ԱՀԿ-ի համաձայն՝ հիվանդը կարող է դուրս գրվել հիվանդանոցից, երբ առնվազն 24 ժամվա ընթացքում վերջինիս կրկնակի թեստը բացասական պատասխան է ցույց տվել։
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը մարտի 11-ին նոր կորանավիրուսը համավարակ էր հայտարարել: Վերջին տվյալներով՝ աշխարհում գրանցվել է վարակման 859 338 դեպք, 42 334-ը՝ մահվան ելքով, ապաքինվել է 178 125 մարդ։
Համաճարակի օջախ Չինաստանի սահմաններից դուրս վարակը տարածվել է 203 երկրում:


















































Դանիան առաջինը Եվրոպայում հանել է COVID-19-ի պատճառով մտցված բոլոր սահմանափակումները
Պատվաստումների մասին կեղծ տեղեկություններ տարածողների նկատմամբ պետք է ձեռնարկվեն ամենախիստ միջոցները.Վլադիմիր Կրուգլի
Մեծ Բրիտանիայի իշխանությունները ՃՏՊ-ի զոհերի մահը վերագրել են COVID-19-ին. Daily Mail
Լոնդոնում հակակորոնավիրուսային սահմանափակումների հնարավոր խստացման դեմ բողոքի ցույց է անցկացվել
Ռումինիայում հարյուրավոր ծնողներ բողոքի ցույցի են դուրս եկել՝ պահանջելով չեղարկել դպրոցներում դիմակներ կրելու պարտադիր պահանջը
Ռուբինյանը հայտարարել է, որ «Ուժեղ Հայաստան»-ը կօգտագործի մանդատները՝ փորձելով խուսափել արդարադատութ...
Մահացել է ՀՀ վաստակավոր արտիստ Արտաշես Ալեքսանյանը
«Ուժեղ Հայաստան»-ը կվերցնի մանդատները և կգնա Ազգային ժողով
Կասեցվել է Վանաձորի գազալցակայաններից մեկի հեղուկ գազի վաճառքը
Ուկրաինան հարվածել է Ռուսաստանի վերջին խոշոր նավթավերամշակման գործարանին
Ֆրանսիայի Լալիկ թանգարանից գողացել են 4 միլիոն եվրո արժողությամբ զարդեր. Le Parisien
Հայաստանը մասնակցել է ՄԱԿ-ի ESCAP-ի Շրջակա միջավայրի և զարգացման կոմիտեի 9-րդ նստաշրջանին
Դոնալդ Թրամփը հատուկ դեր է խաղացել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության օրակարգն առաջ մղելու գործո...
Ռուսաստանում կոնյակի արտադրությունը հունիսին էական նվազել է
ԲՏԱ փոխնախարարը մասնակցել է Salesforce-ի կազմակերպած Enter the Next Phase of Agentic Experience ֆորո...