Սնոուդենը նախազգուշացրել է COVID-19-ի պատճառով սահմանած հսկողության հետեւանքների մասին. Business Insider
ԱՄՆ Ազգային անվտանգության գործակալության նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենը նախազգուշացրել է, որ կորոնավիրուսի ճգնաժամի պայմաններում կառավարությունների կողմից սահմանված հսկողությունը կարող է հանգեցնել քաղաքացիական անազատությունների երկարաժամկետ հետևանքների, գրում է Business Insider-ը։
Կոպենհագենի վավերագրական ֆիլմերի փառատոնի համար տեսակոնֆերանսի ժամանակ Սնոուդենը հայտարարել է, որ տեսականորեն նոր լիազորությունները, որոնք պետությունների կողմից սահմանվել են կորոնավիրուսի բռնկման դեմ պայքարելու համար, կարող են ուժի մեջ մնալ համավարակի հանդարտվելուց և կորոնավիրուսի հաղթահարումից հետո։
Վիրուսի ու դրա տարածման նկատմամբ վախը նշանակում է, որ զարկերակի կամ սրտի աշխատանքին հետևող ֆիթնես թրեքերները կարող են կառավարությունների ցուցումով հասանելիություն տրամադրել այդ տվյալներին, ասում է Սնոուդենը:
«Հինգ տարի անց կորոնավիրուսն այլևս անցյալում կլինի, իսկ այդ տվյալները դեռ հասանելի կլինեն նրանց»,-ասել է նա՝ հավելելով. «Նրանք արդեն գիտեն՝ ինչ եք փնտրում համացանցում, այժմ արդեն գիտեն՝ որքան է ձեր սրտի զարկերի հաճախականությունը։ Իսկ ի՞նչ կլինի, եթե նրանք արդեն ունեցած բոլոր տվյալները համադրեն և դեռ մի բան էլ արհեստական բանականություն կիրառեն»:
Եվրոպական շատ երկրներ, ներառյալ՝ Իտալիան, Մեծ Բրիտանիան և Գերմանիան, գործարքներ են կնքել հեռահաղորդակցային ընկերությունների հետ, որպեսզի օգտագործեն անանուն ամփոփ տվյալներ մարդկանց տեղաշարժի վերաբերյալ՝ քարտեզներ ստեղծելու համար:
Իսրայելն իր լրտեսական ծառայություններին արտակարգ լիազորություններ է տրամադրել քաղաքացիների հեռախոսներ մուտք գործելու և դրանց հասանելիություն ունենալու համար:
Հարավային Կորեան հաղորդագրություններ է ուղարկում մարդկանց՝ զգուշացնելու, թե երբ կարող են շփված լինել կորոնավիրուսի վարակակրի հետ, ներառյալ՝ վերջինիս անձնական տվյալները՝ տարիքը և սեռը։
Սինգապուրը սմարթֆոնների հավելվածն օգտագործում է մարդկանց տեղաշարժին, ըստ այդմ՝ կորոնավիրուսի տարածմանը հետևելու համար։
Լեհաստանում կարանտինի մեջ գտնվող քաղաքացիները պետք է ներբեռնեն կառավարական հավելված, որը պարտավորեցնում է նրանց սելֆիներ ուղարկել, որպեսզի հաստատեն, որ տանն են։
Թայվանը ներկայացրել է «էլեկտրոնային պատնեշ» համակարգը, որը ոստիկանությանը զգուշացնում է, որ կարանտինի մեջ գտնվող հիվանդները դուրս են գալիս իրենց տներից:


















































Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Գայի պողոտայում գտնվող առևտրի կենտրոններից մեկում հրդեհ է բռնկվել
Հայաստան է ժամանել Վրաստանի պաշտպանական ուժերի հրամանատար Գիորգի Մաթիաշվիլին
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Խամենեիի գտնվելու վայրը գաղտնի է պահվում՝ անվտանգությունից ելնելով
Գազամատակարարման վթարային դադարեցում Երևանի մի շարք հասցեներում
ԱՄՆ դատարանը Ալյասկայում ընտրության վերաբերյալ մերժել է Թրամփի վարչակազմի հայցը