«Հայոց լեզու եւ հայ գրականություն» առարկայից 20 միավոր է ստացել միայն 52 դիմորդ
«Հայոց լեզու եւ հայ գրականություն» առարկայի միասնական եւ ավարտական քննությունների արդյունքներն արդեն հայտնի են: NEWS.am-ին ԳԹԿ-ից տեղեկացրին, որ
քննությանը մասնակցած 5011 դիմորդից առավելագույն 20 միավոր է ստացել միայն 52 դիմորդ, իսկ անբավարար՝ դիմորդների 9 տոկոսը:
Միավորները բաշխվել են 7,5 միավորից 17 միավորի միջակայքում:
Հիշեցնենք, որ միասնական քննությունները մեկնարկել են հունիսի 2-ին: Հաջորդ քննությունը տեղի կունենա հունիսի 13-ին՝ դիմորդները քննություն կհաձնեն «Օտար լեզուներ» առարկայից:

















































