Ահա ինչպիսին էր նա` Պատրիկ Դևեջյանը
1981թ.ASALA-ի անդամները Փարիզում գրավեցին թուրքական դեսպանատունը՝ 15 ժամ այնտեղ պահելով ավելի քան 50 պատանդների: Պատրիկ Դևեջյանը հրաժարվել է մասնակցել քաղաքապետի ընտրություններին, քանի որ պատրաստվում էր դատարանում պաշտպանել 4 երիտասարդ հայ զինյալների:
Դևեջյանը և նրա թիմը հասան նրան, որ դատարանի նախագահն արգելեց նիստի մասնակիցներին` մեղադրյալներին, ահաբեկիչներ անվանել` պահանջելով կիրառել «կոմբատան» (զինյալ) տերմինը:
«Չափազանց կարևոր է, որ հասարակությունը հասկանա գործի էությունը, Հայկական հարցի ակունքները: Ահաբեկչությունը և ցեղասպանությունն այն է, ինչն իրականացվել է հայ ժողովրդի դեմ, սակայն մեր դիմաց նստած մարդիկ ահաբեկիչներ չեն, նրանք ահաբեկչության և ցեղասպանության զոհերի սերունդներն են:
Դատավճիռը կայացնելիս չմոռանաք, ամբողջ Ֆրանսիայի հայ համայնքը միակամ է չորս հայ երիտասարդներին, նրանց հետ նստած է մեղադրյալի աթոռին:
Հիշեցե´ք, որ դուք նրանց էլ եք դատում, դատում եք աքսորականների այն երկար քարավանները, որոնց դեգերումները այսօր, այս սրահում ավարտվեցին: Այսօր, այս սրահում ներկա են բոլոր այն տղամարդիկ, որոնց գանգերը ցիրուցան եղան թուրքական խզակոթի հարվածներից, կանայք, որոնց որովայնները ճեղքվել, աչքերն արցունքներից խամրել Էին, ինչպես նաեւ երեխաները, որոնց փորերը քաղցից փքվել ու մահացել Էին մայրերի չորացած ստինքները շուրթերի արանքում:
Դուք նրանց բոլորին միանգամից եք դատելու: Նրանց բոլորի ստվերները ուղեկցում են չորս հայ երիտասարդներին, որովհետեւ առանց այդ ստվերների` չորսից ո´չ մեկն այստեղ չէր լինի:
Մի´ շփոթեք զոհերին: Երեքհազարամյա մի հին ժողովուրդ, շունչը պահած, արդարության է սպասում:
Մի´ զլացեք, հո´ւյս տվեք նրանց, որն այս դեպքում մեղադրյալներին ազատ արձակել է նշանակում», - դատարանի առաջին նիստի ժամանակ ընդգծել է Դևեջյանը:
Դատավճռի ընթերցման ժամանակ «Մեղադրյալնե´ր, ոտքի´» բառերի վրա ներկաների մեծ մասը (հայեր էին) ոտքի են կանգնել: Իսկ երբ խոսքը գնացել է թուրքական կողմին ֆինանսական փոխհատուցում տալու մասին, երգչուհի Ռոզի Արմենը երգել է «Զարթնի´ր, Լաո´» երգը, և նրան միացել են դահլիճի բազմաթիվ ձայներ` այդ թվում նաև Պատրիկ Դևեջյանինը:


















































Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Գայի պողոտայում գտնվող առևտրի կենտրոններից մեկում հրդեհ է բռնկվել
Հայաստան է ժամանել Վրաստանի պաշտպանական ուժերի հրամանատար Գիորգի Մաթիաշվիլին
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Խամենեիի գտնվելու վայրը գաղտնի է պահվում՝ անվտանգությունից ելնելով
Գազամատակարարման վթարային դադարեցում Երևանի մի շարք հասցեներում
ԱՄՆ դատարանը Ալյասկայում ընտրության վերաբերյալ մերժել է Թրամփի վարչակազմի հայցը