ԱՄՆ-ն Մադուրոյին ձերբակալելու համար տեղեկության դիմաց 15 մլն դոլար պարգևավճար է խոստացել. Reuters
ԱՄՆ պետքարտուղարությունը Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյին ձերբակալելու համար անհրաժեշտ տեղեկության տրամադրման համար 15 մլն դոլար պարգևավճար է խոստացել, հայտնում է Reuters-ը:
meduza.io կայքի տվյալներով՝ ԱՄՆ արդարադատության նախարարությունը Մադուրոյին մեղադրել է թմրանյութերի առևտրով զբաղվելու և զենք պահելու համար:
Արդարադատության նախարարության վարկածով՝ Մադուրոն ամենաուշը 1999 թվականից եղել է Cartel de Los Soles (Արևների կարտել) նարկոկարտելի առաջնորդներից մեկը: Այս կարտելը զբաղվում էր Կոլումբիայից Վենեսուելայի ճանապարհով դեպի ԱՄՆ կոկաինի տեղափոխմամբ:
Նախարարությունում կարծում են, որ այս միջոցով կարտելի անդամները ցանկանում էին «ոչ միայն հարստանալ ու ամրացնել իրենց իշխանությունը, այլ նաև ԱՄՆ-ն հեղեղել կոկաինով` ամերիկացիների առողջությունն ու բարօրությունը խաթարելու նպատակով»:
Մադուրոյի դեմ մեղադրանքն առաջադրվել է 4 կետով, որոնցից յուրաքանչյուրը նախատեսում է պատիժ ընդհուպ մինչև ցմահ բանտարկություն:
Այժմ Պետքարտուղարությունը 15 միլիոն դոլար պարգևավճար է խոստացել տեղեկատվության համար, որը կօգնի ձերբակալել Մադուրոյին:
Մադուրոյից բացի ԱՄՆ արդարադատության նախարարությունը մեղադրանքներ է ներկայացրել Վենեսուելայի նախկին և ներկայիս մի շարք պաշտոնյաների, ինչպես նաև «Կոլումբիայի հեղափոխական զինված ուժեր» խմբավորման մի քանի առաջնորդների նկատմամբ:
«Արևների կարտելը» վենեսուելական խմբավորում է, որը զբաղվում է թմրանյութերի միջազգային առևտրով, և ենթադրաբար ղեկավարվում է Վենեսուելայի բանակի առաջնորդների կողմից: Այս խմբավորումը հայտնի է 1990-ականների սկզբից:
Վենեսուելայի նախագահի մի քանի աջակիցներ պատժամիջոցների տակ են ընկել կարտելի հետ կապ ունենալու կասկածանքով, իսկ Մադուրոյի կնոջ ազգականները


















































Ռուբինյանը հայտարարել է, որ «Ուժեղ Հայաստան»-ը կօգտագործի մանդատները՝ փորձելով խուսափել արդարադատութ...
Մահացել է ՀՀ վաստակավոր արտիստ Արտաշես Ալեքսանյանը
«Ուժեղ Հայաստան»-ը կվերցնի մանդատները և կգնա Ազգային ժողով
Կասեցվել է Վանաձորի գազալցակայաններից մեկի հեղուկ գազի վաճառքը
Ուկրաինան հարվածել է Ռուսաստանի վերջին խոշոր նավթավերամշակման գործարանին
Ֆրանսիայի Լալիկ թանգարանից գողացել են 4 միլիոն եվրո արժողությամբ զարդեր. Le Parisien
Հայաստանը մասնակցել է ՄԱԿ-ի ESCAP-ի Շրջակա միջավայրի և զարգացման կոմիտեի 9-րդ նստաշրջանին
Դոնալդ Թրամփը հատուկ դեր է խաղացել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության օրակարգն առաջ մղելու գործո...
Ռուսաստանում կոնյակի արտադրությունը հունիսին էական նվազել է
ԲՏԱ փոխնախարարը մասնակցել է Salesforce-ի կազմակերպած Enter the Next Phase of Agentic Experience ֆորո...