Շվեյցարական հյուրանոցն առաջարկում է շքեղ կարանտինային բնակարաններ
Շվեյցարական Le Bijou Hotel & Resort հյուրանոցային ցանցը կորոնավիրուսի պատճառով կարանտինի մեջ գտնվող իր հարուստ այցելուներին առաջարկում է օգտվել Covid-19 Service նոր ծառայությունից, գրում է Bloomberg-ը:
Ըստ հաղորդման՝ ցանցի ղեկավարությունը համագործակցում է մասնավոր բժշկական ծառայության հետ և պատրաստ է ապահովել հյուրերի հարմարավետ կենսապայմանները, այդ թվում՝ սննդի առաքում, բժշկական ծառայություններ, ինչպես նաև կորոնավիրուսային վարակի թեստի անցկացում։
Շքեղ բնակարաններ կարելի է վարձակալել Ցյուրիխում, Ցուգում և Լուցերնում։
Բնակարանները և համարները մեկ օրվա համար արժեն 200-ից 800 շվեյցարական ֆրանկ (205-823 դոլար)։
Le Bijou Hotel & Resort-ը առաջարկում է նման 42 էլիտար սենյակ։ Նշվում է, որ սենյակների կեսն արդեն վարձակալվել է։


















































Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Գայի պողոտայում գտնվող առևտրի կենտրոններից մեկում հրդեհ է բռնկվել
Հայաստան է ժամանել Վրաստանի պաշտպանական ուժերի հրամանատար Գիորգի Մաթիաշվիլին
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Խամենեիի գտնվելու վայրը գաղտնի է պահվում՝ անվտանգությունից ելնելով
Գազամատակարարման վթարային դադարեցում Երևանի մի շարք հասցեներում
ԱՄՆ դատարանը Ալյասկայում ընտրության վերաբերյալ մերժել է Թրամփի վարչակազմի հայցը