Ֆրանսիայի ԱԳՆ-ում ընդունել են, որ Եվրոպան չէր կանխատեսել կորոնավիրուսի հարուցած ճգնաժամի մասշտաբները
Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Իվ Լե Դրիանը կարծում է, որ Եվրոպան ի վիճակի չի եղել կանխատեսել ճգնաժամի մասշտաբները, որը հարուցել է նոր կորոնավիրուսի համավարակը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
«Ամեն ինչ ամենեւին կատարյալ չէր այն հարցում, որը վերաբերում է այս ճգնաժամին Եվրոպայի համատեղ պատասխանին: Հստակ է, որ Եվրոպան չկարողացավ կանխատեսել դրա մասշտաբները: Բացի դրանից, իր գործողությունները դանդաղ մեկնարկեց: Չի կարելի չընդունել, որ ազգային մակարդակով միակողմանի որոշումներն ընդունվում էին առանց որեւիցե համակարգման»,- ասել է նա Le Figaro պարբերականի հետ հարցազրույցում:
«Սակայն կարծում եմ՝ սխալ կլինի պնդումը, որ Եվրոպան այսօր ստեղծված իրավիճակին չի տալիս միասնական եւ համատեղ պատասխան,- հավելել է նա: - Այսպես՝ մենք միասին ենք որոշում ընդունել ԵՄ եւ Շենգենյան գոտու արտաքին սահմանները փակելու մասին: Մենք միասին ենք մտահոգվել այն մասին, որ երկրների ներքին սահմաններում հաստատված վերահսկողությունը չխոչընդոտի մեր մատակարարման մեջ կենսականորեն կարեւոր դերակատարում ունեցող ապրանքներին փոխադրմանը: Մենք նաեւ համատեղ ենք սկսել պաշտպանական միջոցների եւ բժշկական միջոցների ու սարքավորումների գնումները»:
Լե Դրիանը հիշեցրել է, որ ԵՄ երկրները միության մակարդակով 187 մլն եվրո են հատկացրել կորոնովիրուսի հետազոտությունների համար: «ԵՄ կառույցները նաեւ վճռորոշ դեր կունենան այն միջոցների առնչությամբ, որոնք ուղղված են ներկայիս ճգնաժամի տնտեսական ազդեցության սահմանափակմանը: Եվրոպական կենտրոնական բանկն արդեն սա ցուցադրել է՝ մեկնարկելով 750 մլրդ եվրոյի ծրագիրը, որն ուղղված է տնտեսության ֆինանսավորմանը»,- հավելել է ֆրանսիացի նախարարը: «Եվրոպացի գործընկերները հիմա ընդունում են այնպիսի համատեղ որոշումներ, որոնք Եվրամիության պատմության մեջ նախկինում երբեք չեն ընդունվել»,- շեշտել է նա:


















































Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Գայի պողոտայում գտնվող առևտրի կենտրոններից մեկում հրդեհ է բռնկվել
Հայաստան է ժամանել Վրաստանի պաշտպանական ուժերի հրամանատար Գիորգի Մաթիաշվիլին
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Խամենեիի գտնվելու վայրը գաղտնի է պահվում՝ անվտանգությունից ելնելով
Գազամատակարարման վթարային դադարեցում Երևանի մի շարք հասցեներում
ԱՄՆ դատարանը Ալյասկայում ընտրության վերաբերյալ մերժել է Թրամփի վարչակազմի հայցը