Մարդատար մեքենաներով տաքսի ծառայություն մատուցելու լիցենզիա ստանալու փաստաթղթերի ցանկը
Հրապարակվել է մարդատար մեքենաներով տաքսի ծառայություն մատուցելու լիցենզիա ստանալու համար փաստաթղթերի ցանկը:
ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունից հայտնում են, որ ՀՀ վարչապետի հանձնարարականից հետո շարունակելու է հետեւողական միջոցներ ձեռնարկել մարդատար-տաքսի ավտոմոբիլներով ուղեւորափոխադրումների օրինականությունն ապահովելու ուղղությամբ:
«Մարդատար-տաքսի ավտոմոբիլներով ուղեւորափոխադրումներ կազմակերպողների համար վերահրապարակվել է մարդատար-տաքսի ավտոմոբիլներով ուղեւորափոխադրումներ կազմակերպելու լիցենզիա ստանալու համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը, որ տեղադրված է նախարարության պաշտոնական կայքի «Լիցենզիաներ, թույլտվություններ, գովազդ» բաժնում»,-ասված է հաղորդագրության մեջ:

















































