Իտալիայում գնահատել են տնտեսական կորուստները
Կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի շրջանակներում արտադրության դադարեցման հետեւանքով Իտալիայի տնտեսական կորուստները ամսական կարող են 100 մլրդ եվրո կազմել, հայտարարել է Իտալական արդյունաբերության համընդհանուր կոնֆեդերացիայի (Confindustria) նախագահ Վինչենցո Բոչան, հայտնում է ՌԻԱ Նովոստին։
Կիրակի օրը Իտալիայի վարչապետ Ջուզեպե Կոնտեն ստորագրել է կառավարական դեկրետ, որի համաձայն, ազգային տարածքում դադարեցվում է ամբողջ արտադրական գործունեությունը, որը կապված չէ բնակչությանը ամենաանհրաժեշտ ապրանքներով եւ ծառայություններով ապահովելու հետ։ Վարչապետի խոսքերով՝ իշխանությունները «որոշել են դանդաղեցնել երկրի շարժիչի աշխատանքը՝ այն ամբողջությամբ չանջատելով»։
«Այդ դեկրետի միջոցով տնտեսական արտակարգ իրավիճակից ռազմական տնտեսության անցնելու հարց է դրվում»,- երկուշաբթի Radio Capital-ի եթերում այդ կապակցությամբ հայտարարել է Բոչան։
Իտալացի արդյունաբերողների խոսքերով՝ երկրում արտադրական հզորությունների 70 տոկոսը դադարեցնում է աշխատանքը։
«Եթե մեր ՀՆԱ-ն տարեկան կազմում է 1800 մլրդ եվրո, դա նշանակում է, որ ամսական մենք արտադրում ենք 150 մլրդ։ Եթե մենք փակում ենք արտադրության 70 տոկոսը, դա նշանակում է, որ յուրաքանչյուր 30 օրը մենք կկորցնենք 100 միլիարդ»,- ընդգծել է Բոչան։


















































Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Գայի պողոտայում գտնվող առևտրի կենտրոններից մեկում հրդեհ է բռնկվել
Հայաստան է ժամանել Վրաստանի պաշտպանական ուժերի հրամանատար Գիորգի Մաթիաշվիլին
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Խամենեիի գտնվելու վայրը գաղտնի է պահվում՝ անվտանգությունից ելնելով
Գազամատակարարման վթարային դադարեցում Երևանի մի շարք հասցեներում
ԱՄՆ դատարանը Ալյասկայում ընտրության վերաբերյալ մերժել է Թրամփի վարչակազմի հայցը