Տնտեսագետները հայտնել են աշխարհում նոր տնտեսական ճգնաժամի սկսվելու մասին
Աշխարհում հայտնել են գործարար ակտիվության նվազման ֆոնին տնտեսության աճի դանդաղման հետևանքով սկսվող նոր համաշխարհային տնտեսական ճգնաժամի մասին, հայտնում է Reuters գործակալությունը` հղում տալով հարցված տնտեսագետներին։
Փորձագետների կանխատեսումների համաձայն՝ ՀՆԱ-ի աճը 2020 թվականի արդյունքներով տատանվում է մինուս 2-ից մինչև պլյուս 2,7 տոկոսի սահմաններում․ միջնարժեքը հավասար է 1,6 տոկոսի։
Արժույթի միջազգային հիմնադրամում (IMF) համաշխարհային ռեցեսիա են համարում այն իրավիճակը, երբ տնտեսական աճը 2,5 տոկոսից ցածր է: Ներկայում իրավիճակի զարգացման հիմնական սցենարները վերջին ամսվա ընթացքում վերլուծաբանների առավել հոռետեսական կանխատեսումներն են: Նրանց կարծիքով՝ 2020 թվականի ռեցեսիան համեմատելի կլինի 2008-2009 և 1981-1982 թվականների իրավիճակների հետ:
Տնտեսական աճի դանդաղումը կապված է կորոնավիրուսի համավարակի և ՕՊԵԿ+-ի գործարքից Ռուսաստանի և Սաուդյան Արաբիայի դուրս գալու հետևանքով նավթի գների կտրուկ անկման հետ։ Տնտեսագետները նշում են, որ արդեն ռեցեսիա է գրանցվել ԱՄՆ-ի, եվրոգոտու և Ճապոնիայի տնտեսություններում, որոնք կազմում են համաշխարհային ՀՆԱ-ի մեկ երրորդը: Ակնկալվում է, որ տնտեսական անկման շրջանն առնվազն մինչև 2020 թվականի կեսը կտևի։
Հայտնի է, որ ամբողջ աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 338 000-ը, ավելի քան 14 000 մարդ մահացել է, ապաքինվել՝ ավելի քան 99 000-ը: Չինաստանի իշխանություններն անհայտ տեսակի վարակի համաճարակի մասին Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը տեղյակ էին պահել դեկտեմբերի 31-ին:


















































Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Գայի պողոտայում գտնվող առևտրի կենտրոններից մեկում հրդեհ է բռնկվել
Հայաստան է ժամանել Վրաստանի պաշտպանական ուժերի հրամանատար Գիորգի Մաթիաշվիլին
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Խամենեիի գտնվելու վայրը գաղտնի է պահվում՝ անվտանգությունից ելնելով
Գազամատակարարման վթարային դադարեցում Երևանի մի շարք հասցեներում
ԱՄՆ դատարանը Ալյասկայում ընտրության վերաբերյալ մերժել է Թրամփի վարչակազմի հայցը