ԱՄԷ-ն երկու շաբաթով դադարեցրել է ուղևորատար թռիչքները եւ տարանցումը երկրի տարածքով
Արաբական Միացյալ Էմիրությունները (ԱՄԷ) կիրակի որոշում են կայացրել երկու շաբաթով ամբողջությամբ դադարեցնել ուղեւորատար թռիչքները: Այս մասին հաղորդել է էմիրական WAM լրատվական գործակալությունը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
«Որպես նոր կորոնավիրուսի տարածման դեմ նախազգուշական միջոց` Արտակարգ իրավիճակների, ճգնաժամերի եւ բնական աղետների ազգային գործակալությունը, ավիացիոն իշխանությունների հետ միասին, որոշում է կայացրել երկու շաբաթով հետաձգել բոլոր թռիչքներն ու տարանցումը: Այս միջոցը չի տարածվում բեռնափոխադրումների եւ տարհանման թռիչքների վրա»,- նշվում է հրապարակված հրամանի մեջ, որը ուժի մեջ կմտնի 48 ժամ անց:
ԱՄԷ-ում մինչ այժմ հայտնաբերվել է COVID-19 վարակի 153 դեպք, մահացել է երկու մարդ, 38-ը առողջացել է:
Նոր կորոնավիրուսի բռնկումը գրանցվել էր 2019-ի վերջին Կենտրոնական Չինաստանում, այնուհետեւ տարածվել էր ավելի քան 150 երկրում եւ Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից ճանաչվել է որպես համաճարակ: Վերջին տվյալների համաձայն՝ աշխարհում վարակվել է ավելի քան 300 հազար մարդ, գրանցվել է ավելի քան 13 հազար մահ: Ռուսաստանում գրանցվել է վարակի 367 դեպք:


















































Մահացել է ՀՀ վաստակավոր արտիստ Արտաշես Ալեքսանյանը
Ռուբինյանը հայտարարել է, որ «Ուժեղ Հայաստան»-ը կօգտագործի մանդատները՝ փորձելով խուսափել արդարադատութ...
«Ուժեղ Հայաստան»-ը կվերցնի մանդատները և կգնա Ազգային ժողով
Ուկրաինան հարվածել է Ռուսաստանի վերջին խոշոր նավթավերամշակման գործարանին
Կասեցվել է Վանաձորի գազալցակայաններից մեկի հեղուկ գազի վաճառքը
Արեգնազ Մանուկյանը ձերբակալվել է՝ դատարան ներկայացնելու համար. ՔԿ
Ֆրանսիայի Լալիկ թանգարանից գողացել են 4 միլիոն եվրո արժողությամբ զարդեր. Le Parisien
Դոնալդ Թրամփը հատուկ դեր է խաղացել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության օրակարգն առաջ մղելու գործո...
Շատ եմ ցանկանում, որ չեմպիոն դառնա ֆուտբոլ խաղացող հավաքականը
Հայաստանը մասնակցել է ՄԱԿ-ի ESCAP-ի Շրջակա միջավայրի և զարգացման կոմիտեի 9-րդ նստաշրջանին