Այսօր Օդերեւութաբանական համաշխարհային օրն է
Համաշխարհային օդերեւութաբանական կազմակերպության (ՀՕԿ) նախաձեռնությամբ ՄԱԿ-ի հովանու ներքո ամեն տարի մարտի 23-ին նշվում է Օդերեւութաբանական համաշխարհային օրը (World Meteorological Day): Օրվա տոնակատարությանը մասնակցում է 193 պետություն եւ ВМО տարածք, գրում է Calend.ru-ն:
1950 թվականի մարտի 23-ին ուժի մեջ է մտել Համաշխարհային օդերեւութաբանական կազմակերպության (World Meteorological Organization) Կոնվենցիան, որում հռչակվել է Կազմակերպության հիմնումը: Տոնի կարգախոսն է դարձել՝ «Եղանակը, կլիման եւ ջուրը տեղեկատվական դարաշրջանում»: Բուն տոնը նշվում է 1961 թվականից:
Համաշխարհային օդերեւութաբանական կազմակերպությունը նախեւառաջ զբաղվում է եղանակի, կլիմայի եւ ջրի խնդիրներով, իսկ երկրները, որոնք անդամագրվել են Կազմակերպությանը, արդեն երկար տարիներ հաջողությամբ համագործակցում են՝ փոխանակելով մթնոլորտի, ցամաքի, ծովերի, օվկիանոսների, գետերի վիճակի մասին օպերատիվ տվյալները, որոնց հիման վրա էլ կազմվում են եղանակի տեսություններըն ու վտանգավոր հիդրոօդերեւութաբանական երեւույթների մասին նախազգուշացումները: ՀՕԿ-ի առավել խոշոր ձեռքբերումներից է կլիմայի հետազոտման համաշխարհային ծրագրերի եւ Եղանակի համաշխարհային ծառայության ստեղծումը:
ՀՕԿ-ի գործունեության հիմնական ուղղությունն է երկրներին օդերեւութաբանական եւ հիդրոլոգիական ծառայությունների մատուցման հարցում աջակցությունը: Օդրեւութաբանական համաշխարհային օրն անցկացվում է կլիմայի փոփոխությունների հնարավոր հետեւանքների մասին լայն հանրության տեղեկացվածության բարձրացման նպատակով: Չէ՞ որ այսօր կլիմայի արագ փոփոխությունը ամենալուրջ էկոլոգիական խնդիրներից մեկն է, որին մարդկությունը բախվում է: Դա արտահայտվում է ոչ միայն եղանակի պայմանների փոփոխություններով, ջերմաստիճանի բարձրացմամբ/նվազմամբ, այլեւ կարող է բերել այնպիսի կործանարար աղետների, ինչպես ջրհեղեղներն են, երաշտները, ցունամիները եւ այլն:
Այդ պատճառով ամեն տարի այս օրը նվիրվում է ինչ-որ թեմային եւ անցկացվում են համապատասխան քարոզչական միջոցառումներ: Այսպես, տարբեր տարիներին այն անցկացվել է տարբեր կարգախոսերի ներքո, ինչպես, օրինակ, «Մեր ապագա կլիման», «Եղանակը, կլիման, ջուրն ու կայուն զարգացումը», «Բեւեռային օդերեւութաբանություն. գլոբալ ազդեցությունների հասկացությունը», «Մեր մոլորակի ուսումնասիրություն ավելի լավ ապագայի համար», «Եղանակը, կլիման եւ ջուրը՝ մեր ապագայի շարժիչ ուժերը», «Ամպերի հասկացությունը», «Պատրաստվում ենք եղանակին, հաշվի առնում կլիման», «Արեւը, Երկիրն ու եղանակը» եւ այլն:


















































Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Գայի պողոտայում գտնվող առևտրի կենտրոններից մեկում հրդեհ է բռնկվել
Հայաստան է ժամանել Վրաստանի պաշտպանական ուժերի հրամանատար Գիորգի Մաթիաշվիլին
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Խամենեիի գտնվելու վայրը գաղտնի է պահվում՝ անվտանգությունից ելնելով
Գազամատակարարման վթարային դադարեցում Երևանի մի շարք հասցեներում
ԱՄՆ դատարանը Ալյասկայում ընտրության վերաբերյալ մերժել է Թրամփի վարչակազմի հայցը