Հունաստանում կարանտինը խախտողները կտուգանվեն 5 000 եվրոյի չափով
Հունաստանի իշխանությունները սկսում են պարտադիր 14-օրյա կարանտինը պահպանելու ստուգումներն արտերկրից վերադարձածների շրջանում, որը խախտելու դեպքում սահմանված է տուգանք 5 հազար եվրոյի չափով, կիրակի հայտնել է Քաղաքացիների պաշտպանության փոխնախարար Նիքոս Հարդալիասը, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն:
Մարտի 16-ին Հունաստանի կառավարությունը հայտարարել է, որ հունաստան բոլոր ժամանածները պետք է գտնվեն 14-օրյա պարտադիր կարանտինում անկախ նրանց ազգությունից կամ քաղաքացիությունից:
«Այսօր ամբողջ Հունաստանում կատարվել են քաղաքացիների ստուգումներ, որոնք պարտավորվել էին գտնվել կարանտինում արտերկրից ժամանելու պահից սկսած: 217 սոտւգումների արդյունքում հաստատվել է 13 դեպք, երբ մարդիկ տանը չեն գտնվել: Նրանցից յուրաքանչյուրը պետք է վճարի 5 հազար եվրո տուգանք, եւ նրանց նկատմամբ սկսվել է քրեական հետապնդում»,-մամուլի ասուլիսի ժամանակ տեղեկացրել է Հարդալիասը, որը պատասխանատու է կառավարությունում ճգնաժամային իրավիճակների, մասնավորապես, կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի համար:
Արտահերթ մամուլի ծառայությանը մասնակցել են թվային կառավարման նախարար Կիրիակոս Փեարակաքիսն ու առողջապահության, քաղաքացիների պաշտպանության եւ ներքին գործերի փոխնախարարները: Մամուլի ասուլիսը նվիրված էր բնակավայրերում, բացառությամբ խիստ անհրաժեշտ դեպքերի, քաղաքացիների տեղաշարժի լիովին արգելքին:


















































Մահացել է ՀՀ վաստակավոր արտիստ Արտաշես Ալեքսանյանը
Ռուբինյանը հայտարարել է, որ «Ուժեղ Հայաստան»-ը կօգտագործի մանդատները՝ փորձելով խուսափել արդարադատութ...
«Ուժեղ Հայաստան»-ը կվերցնի մանդատները և կգնա Ազգային ժողով
Ուկրաինան հարվածել է Ռուսաստանի վերջին խոշոր նավթավերամշակման գործարանին
Կասեցվել է Վանաձորի գազալցակայաններից մեկի հեղուկ գազի վաճառքը
Արեգնազ Մանուկյանը ձերբակալվել է՝ դատարան ներկայացնելու համար. ՔԿ
Ֆրանսիայի Լալիկ թանգարանից գողացել են 4 միլիոն եվրո արժողությամբ զարդեր. Le Parisien
Դոնալդ Թրամփը հատուկ դեր է խաղացել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության օրակարգն առաջ մղելու գործո...
Շատ եմ ցանկանում, որ չեմպիոն դառնա ֆուտբոլ խաղացող հավաքականը
Հայաստանը մասնակցել է ՄԱԿ-ի ESCAP-ի Շրջակա միջավայրի և զարգացման կոմիտեի 9-րդ նստաշրջանին