Իտալիայում չի գործի ոչ մի արտադրական բիզնես. բացառություն կկազմեն կենսական նշանակություն ունեցողները. Կոնտե
Իտալիայի վարչապետ Ջուզեպե Կոնտեն շաբաթ հայտնել է, որ իտալական բոլոր բիզնեսները չեն գործի մինչև ապրիլի 3-ը, բացառություն կկազմեն միայն նրանք, որոնք խիստ կարևոր են պետության կենսագործունեության համար, հաղորդում է Reuters-ը:
Իտալիան կորոնավիրուսի համավարակի հետևանքով մահերի թվով նոր «ռեկորդ էր սահմանել»: Շաբաթ հայտնի էր դարձել վիրուսի հետևանքով մահվան 800 նոր դեպքի մասին, այսպիսով՝ երկրում վարակից մահացության ընդհանուր թիվը հասել է մոտ 5000-ի:
«Սա հետպատերազմյան շրջանի ամենադժվար ճգնաժամն է»,- ասել է Կոնտեն, հավելելով, որ «կթույլատրվեն միայն այն արտադրական բիզնեսները, որոնք կենսական կարևորություն ունեն»:
Life.ru-ի փոխանցմամբ՝ Կոնտեն միաժամանակ նշել է, որ սուպերմարկետներում հերթեր կազմելու անհրաժեշտություն չկա, քանի որ դրանք, ինչպես նաև դեղատները, փոստային ու բանկային ծառայությունները բաց կմնան: Կգործեն անհրաժեշտ հանրային ծառայությունները՝ ներառյալ տրանսպորտը:
Նա հավելել է, որ ձեռնարկված միջոցառումները կօգնեն հաղթահարել նոր տեսակի կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակը:


















































Դանիան առաջինը Եվրոպայում հանել է COVID-19-ի պատճառով մտցված բոլոր սահմանափակումները
Պատվաստումների մասին կեղծ տեղեկություններ տարածողների նկատմամբ պետք է ձեռնարկվեն ամենախիստ միջոցները.Վլադիմիր Կրուգլի
Մեծ Բրիտանիայի իշխանությունները ՃՏՊ-ի զոհերի մահը վերագրել են COVID-19-ին. Daily Mail
Լոնդոնում հակակորոնավիրուսային սահմանափակումների հնարավոր խստացման դեմ բողոքի ցույց է անցկացվել
Ռումինիայում հարյուրավոր ծնողներ բողոքի ցույցի են դուրս եկել՝ պահանջելով չեղարկել դպրոցներում դիմակներ կրելու պարտադիր պահանջը
Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Գայի պողոտայում գտնվող առևտրի կենտրոններից մեկում հրդեհ է բռնկվել
Հայաստան է ժամանել Վրաստանի պաշտպանական ուժերի հրամանատար Գիորգի Մաթիաշվիլին
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Խամենեիի գտնվելու վայրը գաղտնի է պահվում՝ անվտանգությունից ելնելով
Գազամատակարարման վթարային դադարեցում Երևանի մի շարք հասցեներում
ԱՄՆ դատարանը Ալյասկայում ընտրության վերաբերյալ մերժել է Թրամփի վարչակազմի հայցը