Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ապագա պարեկների պետական ամփոփիչ ստուգումները մեկնարկել են Hermès Birkin պայուսակը Փարիզում աճուրդի կհանվի Մադուրոն բանտում կարդում է Աստվածաշունչ և Ղուրան. NYT Թրամփը կասկածում է, որ դեմոկրատները նորից կփորձեն իրեն իմփիչմենթի ենթարկել Մարզերից ավտոմեքենաների մուտքը Երևան սահմանափակելու հարց օրակարգում չկա Հանսի Ֆլիկը ամփոփել է Իսպանիայի Լա լիգայի 12-րդ տուրի կենտրոնական հանդիպումը Նոր դերերի, իրագործվող երազանքների ու չսպառվող բեմական սիրո սկիզբ Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը Մանչեսթեր Յունայթեդը թարմացրել է մի շարք պատմական հակառեկորդներ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի կազմավորման 5-րդ հոբելյանական տարեդարձը Վահան Բիչախչյանը դիպուկ հարվածով գրավել է մրցակցի դարպասը Վրաստանում հայտնաբերված՝ սպանության մեղադրանքով հետախուզվող 37-ամյա տղամարդը տեղափոխվել է Հայաստան

82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր երեխաների հետԱպագա պարեկների պետական ամփոփիչ ստուգումները մեկնարկել են Hermès Birkin պայուսակը Փարիզում աճուրդի կհանվի Մադուրոն բանտում կարդում է Աստվածաշունչ և Ղուրան. NYTԹրամփը կասկածում է, որ դեմոկրատները նորից կփորձեն իրեն իմփիչմենթի ենթարկելՄարզերից ավտոմեքենաների մուտքը Երևան սահմանափակելու հարց օրակարգում չկաՀանսի Ֆլիկը ամփոփել է Իսպանիայի Լա լիգայի 12-րդ տուրի կենտրոնական հանդիպումըՆոր դերերի, իրագործվող երազանքների ու չսպառվող բեմական սիրո սկիզբԾաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունըՄանչեսթեր Յունայթեդը թարմացրել է մի շարք պատմական հակառեկորդներՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի կազմավորման 5-րդ հոբելյանական տարեդարձըՎահան Բիչախչյանը դիպուկ հարվածով գրավել է մրցակցի դարպասըՎրաստանում հայտնաբերված՝ սպանության մեղադրանքով հետախուզվող 37-ամյա տղամարդը տեղափոխվել է ՀայաստանՆոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներԵրևանում նախապատրաստվում են Հայաստան-Իրան միջկառավարական հանձնաժողովի նիստինԻրանն Ադրբեջանի դեսպանին կանչել է ԱԳՆՏնտեսական վիճակի բարելավմանը զուգահեռ ավտոմեքենաների թիվն ավելանալու էՎարչապետն ընդունել է Իրանի փոխնախագահի գլխավորած պատվիրակությանըԻսրայելի նոր կառավարությունը կձևավորի ընդդիմադիր «Յաշար» կուսակցության առաջնորդ Գադի ԱյզենկոտըԿոնգոյում մայիսից ի վեր ավելի քան 5 հազար մարդ է մահացել էբոլայիցԱյս տարի տրանսպորտի գնի բարձրացում չենք նախատեսում. Տիգրան Ավինյան800-ամյա Շնադից դղյակը վաճառքի է հանվել ընդամենը 1 եվրոյովՆԳ նախարարը, նախարարության և Ոստիկանության ղեկավար կազմը հարգանքի տուրք են մատուցել Ոստիկանության զորքերի զոհված ծառայողների հիշատակին (տեսանյութ)Մետրոյի «Աջափնյակ» կայարանի կառուցման համար 2027-ի բյուջեով նախատեսվել է 2 մլրդ դրամԱրվեստանոց՝ սեփական գյուղում Ֆերմին Լոպեսը հաղթանակ պարգևելով իր թիմինԵրևանում վերջին տարիներին 45 մանկապարտեզ ենք սարքել. Տիգրան Ավինյանը՝ ՄանուկյանինՀայաստան–Իրան առևտրաշրջանառությունը վերջին տարիներին աճել է․ Մհեր Գրիգորյանն ընդունել է ՓուրմոհամմադիինԻրանն Ադրբեջանի դեսպանին կանչել է ԱԳՆ՝ երկրի 14 քաղաքացիների «պերսոնա նոն գրատա» հայտարարելու պատճառովՕդի ջերմաստիճանը կնվազի. առաջիկա օրերին սպասվում է առանց տեղումների եղանակԴեմոկրատները կքննարկեն Փիթ Հեգսեթի իմփիչմենթի մասին բանաձևըՆիկոլ Փաշինյանը նոյեմբերի 11-ին կմեկնի ԹուրքիաԻրանը վերականգնել է իր նավթային ենթակառուցվածքների 80%-ը ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածներից հետոԹուրքիայի Իզմիր քաղաքում պայթյուն է տեղի ունեցել մետալուրգիական գործարանում. Կան զոհերՌԴ-ում Ադրբեջանից ներկրված նռան խմբաքանակում կարանտինային վնասատու է հայտնաբերվելՆիդեռլանդներում ցույցի մասնակիցները պահանջում են պատժամիջոցներ ձեռնարկել Իսրայելի դեմԹաղման նպաստների կարգը չի փոխվի. նախարարԻ՞նչ փոփոխություններ են նախատեսվում Արցախից տեղահանվածների աջակցության ծրագրերումԿրակովի կրակոցների հեղինակը մահացել է հիվանդանոցումTRIPP-ի հետ կապված՝ բյուջետավորված գումար չունենքԿոռուպցիոն ռիսկերը կրում են իշխանական լծակներ ունեցողներըՖիորենտինա-Յուվենտուս հանդիպումն անցավ անզիջում պայքարում Շիրակի քրեական ոստիկանները թմրանյութով փաթեթներ տեղադրելիս ձերբակալել են 29-ամյա գյումրեցու (տեսանյութ)Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերըՄոլդովան հայտարարել է ռուսական գազ գնելուց ամբողջությամբ հրաժարվելու մասինԹուրք և ադրբեջանցի բռնցքամարտիկների մենամարտը վերածվել է զանգվածային ծեծկռտուքի (տեսանյութ)Երթևեկության կազմակերպման փոփոխություն Արմենակյան փողոցի և Սարալանջի պողոտայի խաչմերուկումԿան ազատությունից զրկված անձինք, ում հետ կապված ազատազրկման գործընթացը հարցեր է առաջացնումԱԺ ծեծկռտուքի գործով քրեական վարույթ է հարուցվելՊատճառները տարբեր են՝ սկսած ոչ կանոնադրային հարաբերությունների տրամաբանությունից
Աշխարհ

«Փոթորիկը կանցնի, մարդկությունը ողջ կմնա, բայց մենք կապրենք այլ աշխարհում»․ Financial Times-ի անդրադարձը

Իսրայելցի պատմաբան Յուվալ Նոա Հարարին Financial Times պարբերականի համար գրված հոդվածում խոսել է կորոնավիրուսի դեմ պայքարի, դրանցի հետո մեզ սպասվող նոր աշխարհի և գլոբալ համագործակցության անհրաժեշտության մասին։

«Ներկայում մարդկությունը գլոբալ ճգնաժամ է ապրում, թերևս մեր սերնդի ամենամեծ ճգնաժամը։ Մենք պետք է գործենք արագ և վճռական։ Մենք նաև պետք է հաշվի առնենք մեր գործողությունների երկարաժամկետ հետևանքները»,- ասում է հողվածի հեղինակը և հավելում․ «Այո՛, փոթորիկը կանցնի, մարդկությունը ողջ կմնա, մեզանից շատերը կենդանի կմնան, բայց մենք կապրենք այլ աշխարհում»:

Հեղինակի խոսքով՝ մենք այժմ «սովորական ժամանակներում» չենք ապրում և այս ճգնաժամային պահին կանգնած ենք հատկապես երկու կարևոր ընտրությունների առջև։ Առաջինը՝ տոտալիտար վերահսկողության և քաղաքացիների իրավունքների ու հնարավորությունների ընդլայնման և երկրորդը՝ ազգայնական մեկուսացում և գլոբալ համերաշխության առջև։

Հարարիի խոսքով՝ կորոնավիրուսի դեմ պայքարում մի քանի կառավարություններ տեխնոլոգիաների միջոցով սկսել են վերահսկել մարդկանց տեղաշարժը։

«Առավել ուշագրավ օրինակ է Չինաստանը։ Ուշադիր հետևելով մարդկանց սմարթֆոններին և պարտավորեցնելով մարդկանց ստուգել և զեկուցել իրենց մարմնի ջերմաստիճանի և առողջական վիճակի մասին՝ Չինաստանի իշխանությունները կարողացան ոչ միայն արագ բացահայտել կորոնավիրուսի ենթադրյալ վարակակիրներին, այլև հետևել նրանց տեղաշարժերին և բացահայտել նրանց շփումների շրջանակը»,-ասում է հեղինակը։

Նրա խոսքով՝ մարդկանց տեղաշարժերի այդ աստիճան վերահսկողությունը կարող է սպառնալիք հանդիսանալ անձնական կյանքի իրավունքի համար։

«Վերջին տարիներին մեր անձնական կյանքի համար մեծ պայքար է ընթանում։ Կորոնավիրուսի հետ ճգնաժամը կարող է բեկումնային լինել այս ճակատամարտում: Ի վերջո, երբ մարդիկ ընտրության են կանգնում անձնական կյանքի և առողջության միջև, նրանք սովորաբար ընտրում են առողջությունը»։

«Կենտրոնացված վերահսկողությունը և խիստ պատիժները միակ միջոցը չեն»,- գրում է հոդված հեղինակը՝ բերելով կորոնավիրուսի համաճարակի զսպման ամենահաջող փորձերից մի քանի երկրների օրինակներ, որոնք իրականացվել են Հարավային Կորեայում, Թայվանում և Սինգապուրում։

Նրա խոսքով՝ թեև այս երկրներն ինչ-որ առումով ապավինել են տեխնոլոգիաների օժանդակությանը, առաջին հերթին իրենց շեշտը դրել են «փորձարկումների իրականացման, ազնիվ հաշվետվողականության և լավ տեղեկացված հասարակություն» ունենալու վրա։

«Նպատակասլաց և լավ տեղեկացված բնակչությունը, որպես կանոն, շատ ավելի հզոր և արդյունավետ է, քան անտեղյակ բնակչությունը»,- վստահեցնում է հոդվածի հեղինակը։

Հարարի խոսքով՝ երկրորդ կարևոր ընտրությունը, որին մենք բախվում ենք, ազգայնական մեկուսացման և գլոբալ համերաշխության միջև ընտրությունն է։ Ինչպես համաճարակը, այնպես էլ դրա պատճառած տնտեսական ճգնաժամը գլոբալ խնդիրներ են։ Դրանք կարող են արդյունավետ կերպով լուծվել միայն գլոբալ համագործակցության միջոցով։

«Առաջիկա օրերին մեզանից յուրաքանչյուրը պետք է նախընտրի վստահել գիտական տվյալներին և բժշկական փորձագետներին, այլ ոչ թե չհիմնավորված տեսություններին և սեփական շահադիտական նպատակները հետապնդող քաղաքական գործիչների խոսքերին, պետությունները պետք է պատրաստ լինեն բացահայտ կիսվել տեղեկատվությամբ»։

Նրա խոսքով՝ գլոբալ համագործակցությունը կենսական նշանակություն ունի նաև տնտեսական ոլորտում։ Հաշվի առնելով տնտեսության և մատակարարման շղթայի գլոբալ բնույթը, եթե յուրաքանչյուր կառավարություն իր գործն անի և անտեսի մյուսներին, ապա աշխարհն իսկական քաոսի կվերածվի՝ խորացնելով արդեն իսկ առկա ճգնաժամը։