Քաղաքապետարանը գաղտնի է պահել Ֆիրդուսի տոնավաճառը վերացնելու որոշումը
«Հրապարակ» թերթը գրում է.
«Երեկ կառավարության շենքի մոտ հավաքված Ֆիրդուսու վաճառականներին աշխատակազմից հայտնեցին, որ իրենք կապ չունեն՝ տոնավաճառը վերացնելու որոշումն ընդունել է քաղաքապետարանը։ Սակայն տեղեկացանք, որ որոշումն ընդունվել է կառավարության առաջարկով։
Ապրիլի 22-ին առաջարկը կառավարությունն ուղարկել է քաղաքապետարան, սակայն գաղտնի են պահել՝ Երեւանի ընտրությունները չհարամելու համար»։
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

















































